Երևանում մեկ շաբաթում ծնվել է 386 երեխա
ՀասարակությունԵրևանի ծննդատներում ապրիլի 29-ից մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում լույս աշխարհ է եկել 386 երեխա՝ 207 տղա, 179 աղջիկ: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 39 հազար 407 քաղաքացի: