19-ամյա աղջկա մոտ թմրամիջոց է հայտնաբերվել
ՀասարակությունՄայիսի 13-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Երեւանի Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 5 հասցեի մոտից, թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել 3 անձանց: Խուզարկությամբ նրանցից Մերի Փ.-ի (1997 թ. ծնված) մոտ հայտնաբերվել է կանաչավուն զանգված:
Նշանակվել են տոքսիկոքիմիական եւ դատաքիմիական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն: