Ադրբեջանը հրադադարը հատկապես ինտենսիվ խախտել է շփման գծի հարավային ուղղությամբ
ՀասարակությունՂարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մայիսի 14-ի լույս 15-ի գիշերն օպերատիվ իրադրության փոփոխություններ չեն արձանագրվել:
Ինչպես տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը: Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել հարավային ուղղությամբ, որի ընթացքում ադրբեջանական զինուժը կիրառել է հետևակի մարտական մեքենա`(4 կրակոց) և ՀԱՆ-17 (79 արկ) տիպի նռնականետ:
Ըստ հաղորդագրության՝ պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարատավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: