Վայոց Ձորի սահմանապահ դիրքում պայմանագրային զինծառայող է մահացել
ՀասարակությունՎայոց Ձորի մարզի սահմանապահ դիրքում պայմանագրային զինծառայող է մահացել: Լուրն «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Այս պահին միայն կարող եմ հաստատել, որ զինծառայողը մահացել է, սակայն հանգամանքների մասին ոչինչ չեմ կարող ասել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հովհաննիսյանը:
Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ 25-ամյա պայմանագրային զինծառայող Արամ Վաղինակի Օհանյանը զոհվել է հակառակորդի դիպուկահարի կրակոցից: