Բակո Սահակյանն այցելել է ԼՂՀ հյուսիսային սահմանագծերից մեկը
ՀասարակությունԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 14-ին այցելել է հանրապետության հյուսիսային սահմանագծերից մեկը, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին, տվել համապատասխան հանձնարարականներ դրված խնդիրների լուծման ուղղությամբ: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։