Վայոց ձորում զոհված զինծառայողը 2 տարի առաջ էր ծառայության անցել Զինված ուժերում
Հասարակությունnews.am-ը գրում է.
Վայոց ձորի մարզում հայ-ադրբեջանական սահմանի մոտ մայիսի 14-ին մահացախ պայմանագրային զինծառայող Արամ Օհանյանը ծաայության էր մտել մոտ 2 տարի առաջ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Աղավնաձորի գյուղապետ Աշոտ Գալստյանը, որի համագյուղացին է մահացած զինծառայողը:
«Պարտադիր ծառայությունն ավարտելուց հետո Արամը վերադարձել էր գյուղ, ապա որոշել նորից ծառայության վերադառնալ: Ամուսնացած էր, փոքրիկ երեխա ունի»,- ասաց գյուղապետը:
Թե ինչ հանգամանքներում է մահացել Արամ Օհանյանը, դեռեւս պաշտոնական տեղեկատվություն չկա: Ըստ հարազատների, Արամը զոհվել է հակառակորդի դիպուկահարի կրակոցից:
Նշենք որ Արամ Օհանյանը 25 տարեկան էր, ծառայում էր Վայոց ձորի զորամասերից մեկում: