Հովհաննես Պողոսյանը կոմայից դուրս է եկել. նրան տեղափոխում են Երեւան
Հասարակությունnews.am-ը գրում է.
Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մայիսի 13-ին հրազենային վիրավորում ստացած 21-ամյա Հովհաննես Պողոսյանը կոմայից դուրս է եկել: Այս մասինNEWS.am-ի թղթակցին ասաց Ստեփանակերտի հոսպիտալի պետ Զորիկ Սաղյանը:
«Վիճակը շարունակում է կայուն ծանր մնալ: Առաջիկա ժամերին պատրաստվում ենք Երեւան տեղափոխել»,- ասաց հոսպիտալի պետը:
Նշենք, որ Հովհաննես Պողոսյանը վիրավորում է ստացել գլխի շրջանում, Մարտակերտի հոսպիտալում վիրահատվելուց հետո նա տեղափոխվել էր Ստեփանակերտ: