ՃՏՊ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին. տուժածին հիվանդանոց են տեղափոխել
ՀասարակությունԱյսօր՝ մայիսի 15-ին, ժամը 10:23-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին ՃՏՊ է տեղի ունեցել, տուժած կա: Այս մասին հաղորդում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Վանաձոր-Սպիտակ հատվածի 10-րդ կմ-ին «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1975 թ. ծնված Հ. Ա.) բախվել է ճանապարհի ցուցիչ նշանի սյանը:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ուղեւորին՝ 1980թ. ծնված Լ.Մ.-ին եւ տեղափոխել Վանաձորի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: