Վթար Ավետ Ավետիսյան փողոցում. մեքենա է շրջվել
ՀասարակությունԱյսօր՝ մայիսի 15-ին, ժամը 18:15-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ավետ Ավետիսյան փողոցի թիվ 67 շենքի մոտակայքում ՃՏՊ է տեղի ունեցել. ավտոմեքենան շրջվել է, կան տուժածներ: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Դեպքի վայր են մեկնել փրկարարները պարզել են, որ բախվել են «Volkswagen Golf 4» մակնիշի (վարորդ՝ 1994 թ. ծնված Ռ. Թ.) եւ «Volkswagen Polo» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Volkswagen Golf 4»-ը շրջվել է: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով վարորդին դուրս են բերել, իսկ ավտոմեքենան՝ ուղղել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, իսկ տուժածը տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: