Հնդկաստանում լրագրողին ձերբակալել են «յոգայի ագելքի» մասին հոդվածի համար
ՀասարակությունՀնդիկ լրագրողը ձերբակալվել է փաստաթղթերի կեղծման պատճառով: Նա մեղադրվում է կառավարության փաստաթղթերը կեղծելու և էթնիկ ու կրոնական հակասություններ ստեղծելու մեջ, քանի որ հրապարակել է կառավարության կեղծ փաստաթուղթ, որում նշվում է, որ Հնդկաստանն արգելում է յոգայի հնդիկ մահմեդական ուսուցիչներին յոգա դասավանդել: Այս մասին հաղորդում է «BBC»-ն:
Լրագրող Պուշպա Շարման պնդում է, որ նրանց թույլ չեն տվել մասնակցել նաև 2015 թ-ի յոգայի համաշխարհային օրվան նվիրված միջոցառմանը:
Նա պնդում է, որ նոր նախարարությունը, որը պատասխանատու է յոգայի և այուրվեդայի պրոպագանդայի համար, գրավոր հաստատել է, որ դիմում տված 3841 մուսուլաններից ոչ մեկը չի անցել` մասնակցելու յոգայի համաշխարհային օրվան:
Նամակի լուսանկարը, որը Շարման նույնական է անվանում, տպագրվել է հոդվածի հետ միասին: Ինչպես հաղորդում է հնդկական ԶԼՄ-ները, այն ձևակերպված է կանոններին անհամապատասխան և պարունակում է սխալներ, այդ թվում` «յոգա» բառի: