2016թ. ապրիլը NASA-ի դիտարկումների պատմության մեջ ամենաշոգն է եղել
Հասարակություն2016 թվականի ապրիլը NASA-ի դիտարկումների պատմության մեջ ամենաշոգն է եղել: Այս մասին գրում է Independent-ը:
6-րդ ամիսն անընդմեջ միջին ամսական ջերմաստիճանն ավելի քան 1%-ով ավելի է, քան 1951-1980 թվականների նույն ամիսներին:
Անցյալ տարվա տվյալներով, 1880-ականների համեմատ, ջերմաստիճանը բարձրացել է 25%-ով: Օդերեւութաբան Էրիկ Հոլտհաուսի խոսքով, այս ամռանը ծովի սառույցի մակարդակն աննախադեպ ցածր կլինի:
Մասնագետներ մեծ մասի կարծիքով, այսպիսի փոփոխությունների պատճառը մարդու ակտիվությունն է: Կլիմայի փոփոխության հարցով ՄԱԿ-ի միջպետական խորհրդի 5-րդ հաշվետվությունում նշվում է մթնոլորտի եւ համաշխարհային օվկիանոսի ջերմացման մասին: