Արցախի համար արտահերթ հեռուստամարաթոնի ժամանակ ավելի քան 1 մլն դոլար է հավաքվել
Հասարակություն«Հայաստան» համահայկական հիմնադրամը նախօրեին ԱՄՆ-ում արտահերթ հեռուստամարաթոն է կազմակերպել, որի ընթացքում Արցախին օգնության համար 1 մլն 102 հազար 357 դոլար է հավաքվել: Այս մասին տեղեկացանք հիմնադրամի ֆեյսբուքյան էջից:
Արտահերթ հեռուստամարաթոնի նպատակն էր՝ գումար հավաքել Արցախի տարբեր շրջաններում քառօրյա պատերազմում վնասված տները վերանորոգելու, ինչպես նաեւ բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար: