Դատական կարգով ամենաշատն ամուսնալուծվում են տարբեր խնդիրների շուրջ վեճերի պատճառով
ՀասարակությունԴատական կարգով ամուսնալուծությունների դեպքում գերակշռող են վեճերն ու վիճաբանությունները տարբեր խնդիրների շուրջ, բնավորությունների անհամատեղելիությունը եւ արտագնա աշխատանքի մեկնումը: Այս մասին այսօր` մայիսի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Աշխատանքի եւ սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի» տնօրեն Արման Սարգսյանը:
«Մյուս պատճառներն են ամուսնու անհավատարմությունը` 3,9 տոկոս, վատ սովորությունները` հարբեցողություն, խաղամոլություն, թմրամոլություն` 3,4 տոկոս, ֆիզիկական բռնություն` 3, 1 տոկոս եւ այլն»,- ասաց Արման Սարգսյանը:
Ըստ 18-60 տարեկան հարցվածների շրջանում արված հետազոտության արդյունքների համաձայն` ամուսնալուծությունների հիմնական պատճառը նյութական միջոցների անբավարարվածությունը, չմտածված ամուսնությունն ու ամուսնական անհավատարմությունն են: Մինչդեռ ՔԿԱԳԳ աշխատակիցների կարծիքով, ամուսնալուծության պատճառներից է նաեւ արտագնա աշխատանքի մեկնումը: