Երևան, 03.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչո՞ւ գինին ստացավ «Սև բժիշկ» անունը, և ի՞նչ է այն բուժում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 հոկտեմբերի). Սուզանավի վթար, հուժկու երկրաշարժ, զինված բախումներ. «Փաստ» Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» «Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անց. «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Որքանո՞վ կավալենա կենսաթոշակների և սոցիալական նպաստների չափը թաղման նպաստի շահառուների շրջանակը նեղացնելու արդյունքում. մանրամասներ. «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ»


Շաբաթական 4 չվերթներով «Qatar Airways»-ը խոստանում է Երևանը կապել աշխարհի 150 քաղաքների հետ

Հայկական ավիաթռիչքների շուկա է մուտք գործում «Qatar Airways» ընկերությունը` Դոհա-Երևան-Դոհա ուղղությամբ շաբաթական չորս թռիչքներով: Այսպիսով ընկերությունը Հայաստանը կկապի աշխարհի ավելի քան 150 քաղաքների հետ: Ինչպես մայիսի 16-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ընկերության գլխավոր կոմերցիոն տնօրեն Հըուհ Դանլիվինը, դեպի Երևան ուղղությունն իրենց ընկերության այս տարվա 14 նշանակետերից մեկն է:«Մենք շարունակաբար զարգացնում ենք ուղևորափոխադրումների մեր ցանցը: Մենք Դոհայի միջոցով Երևանը կարող ենք կապել ԱՄՆ-ի, Ավստրալիայի և Եվրոպայի հետ` տրամադրելով հարմարավետ թռիչք»,-ասաց Դանլիվինը` ավելացնելով, որ նպատակ ունեն առաջիկայում թռիչքների հաճախականությունը դարձնել ամենօրյա:

Նրա խոսքով` դեպի Երևան չվերթները կիրականացվեն A320 օդանավով` տրամադրելով 2 դասի սպասարկում` 12 նստատեղ բիզնես և 132 նստատեղ էկոնոմ կարգով: Թռիչքի տևողությունը 3 ժամ է: Օդանավը հնարավորություն կընձեռի նաև մինչև 48 տոննա բեռնափոխադրում Երևանից Դոհա, ինչպես նաև ավիաընկերության չվերթների ամբողջ ցանցով: «Բեռնափոխադրումների շուկայում հանդիսանալով ամենամեծ փոխադրողներից մեկը` Հայաստանի արտահանման շուկան կարող ենք կապել աշխարհի 154 կետերի հետ»,-նշեց «Qatar Airways» ընկերության գլխավոր կոմերցիոն տնօրենը:

Գնային քաղաքականությանն անդրադառնալով` Դանլիվինը խոստացավ, որ բարձր որակի ծառայությունները կզուգորդվեն մրցունակ գներով: Նրա խոսքով` իրենց գնային քաղաքականությունը շատ ճկուն է և մեկ թռիչքի ժամանակ կարող է առաջարկվել տոմսերի գների մինչև 30 տարբերակ: «Մենք համաշխարհային կարգի ծառայություններ կմատուցնեք մրցունակ գներով` հնարավորություն տալով Հայաստանի քաղաքացիներին թռչել տարբեր ուղղություններով»,-շեշտեց նա: Ինչ վերաբերում է նրան, թե որքան կարժենա ամենաէժան ու ամենաթանկ տոմսը, ապա ամենաէժանը կսկսվի մեկ եվրո` գումարած սպասարկման ծառայությունների ու հարկերի արժեքը, իսկ ամենաթանկի մասին նախընտրեց լռել:

Հըուհ Դանլիվինը տեղեկացրեց, որ «Qatar Airways»-ը ներկայում ունի 13 դուստր ձեռնարկություն և 40 հազար աշխատակից: Առաջիկա մեկ ամսվա ընթացքում Հայաստանից էլ աշխատակիցներ կհավաքագրեն, այս պահին հայաստանյան անձնակազմը բաղկացած է 7 աշխատակցից:

«Զվարթնոց միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն ուրախություն հայտնեց նման ավիաընկերության հայաստանյան մուտքի համար: Նա նկատեց, որ ինչպես «Qatar Airways»-ը սկզբում կառուցել է օդանավակայանը, հետո ավիաընկերությունը, այնպես էլ իրենք ստեղծել են միջազգային չափանիշներին համապաստախան օդանավական, ենթակառուցվածքները և հիմա պատրաստ են ընդունել նման ավիաընկերության: «Բաց երկնքի քաղաքականության որդեգրումը Հայաստանին հնարավորություն է տալիս կապ հաստատել ամբողջ աշխարհի հետ: «Qatar Airways»-ն էլ թույլ է տալիս ապահովել այդ կապը:  Սա լավ առիթ է ոչ միայն սփյուռքահայերին Հայաստան բերելու, այլև զբոսաշրջիկներին»,-ընդգծեց Մարսելո Վենդեն:

Նրա խոսքով` մեծ թվով մարդկանց Հայաստան բերելու լավագույն խթանը կարող է լինել տարբեր երկրների հետ վիզային ռեժիմների դյուրացումը: «Մենք արդեն երկար ժամանակ աշխատում ենք կառավարության հետ, որպեսզի շատ երկրների հետ վիզաները դյուրացվեն: Հայաստանը շատ երկրներից դեռ վիզա է պահանջում, մենք պետք է ճկունություն մտցնենք, ինչպես անում է հարևան Վրաստանը` վիզաներ չպահանջելով, որպեսզի զբոսաշրջիկներ ներգրավի»,-ասաց Մարսելո Վենդեն:

 

Հայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Ինչո՞ւ գինին ստացավ «Սև բժիշկ» անունը, և ի՞նչ է այն բուժում. «Փաստ»Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 հոկտեմբերի). Սուզանավի վթար, հուժկու երկրաշարժ, զինված բախումներ. «Փաստ»Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ»Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել Կարապետյան«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անց. «Փաստ»Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ»Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ»Որքանո՞վ կավալենա կենսաթոշակների և սոցիալական նպաստների չափը թաղման նպաստի շահառուների շրջանակը նեղացնելու արդյունքում. մանրամասներ. «Փաստ»Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ»«Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ»Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ»Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ»Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել ԿարապետյանՀավատացե՛ք, կարճ ժամանակում եվրոպացիներն են օգնելու մեզ՝ հեռացնելու այս իշխանությանը․ Սամվել ԿարապետյանԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՑանկացած քայլ թելադրվում է Ադրբեջանի կողմից, չարիքի իշխանությունն էլ կատարում է․ ԿարապետյանԱյսօր Սյունիքն է վտանգի տակ, նույնիսկ հիմա է մեր ժողովուրդը անտարբեր․ ԿարապետյանՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍամվել Կարապետյանի հարցազրույցը․ ուղիղՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանի` «զիջումներ առանց խաղաղության» քաղաքականության արդյունքը․ Տիգրան Աբրահամյան«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում պայքարում է ՔԱՌԱԳԼՈՒԽ ՈՒԺԻ դեմ. Անդրանիկ ԳևորգյանՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԱրդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն ՄանվելյանԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ Սավգուլյան75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել է