Երևան, 02.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրա Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան»


Շարմազանովը հավատում է Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ լայն կոնսոլիդացիային

Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումներն անցել ու շարունակում են անցնել կառուցողական մթնոլորտում: Կառավարությունը, Ազգային ժողովը, քաղաքական ուժերը և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն արել են ամեն ինչ, որպեսզի հնարավոր լինի հասնել որակյալ Ընտրական օրենսգրքի ընդունման:

Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ընթացքում նման կարծիք հայտնեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Քաղաքական մեծամասնությունը պատրաստ է լսել և լսում է մեր ընդդիմադիր գործընկերների և քաղաքացիական հասարակության առաջարկները: Մենք ցանկանում ենք աշխատել կառուցողական մթնոլորտում: Վերջին շրջանում պետաիրավական հանձնաժողովում միասնական աշխատանքի արդյունքում մենք տեսնում ենք, որ դրական տեղաշարժ կա:

Քիչ առաջ էլ կառավարության ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը, պատասխանելով պատգամավորների մտահոգություններին, ասաց, որ եղել են ծանրակշիռ առաջարկներ, որոնք ընդունվել են առաջինից երկրորդ ընթերցման ռեժիմում: Կան առաջարկներ, որոնք չեն ընդունվել, սակայն այստեղ էլ իշխանությունները քայլ են անում: Մենք ասում ենք՝ եկեք մինչև հունիսի 1-ը ընդունենք Ընտրական օրենսգիրքը, քանի որ այսպիսին է Սահմանադրության պահանջը, դրանից հետո կարող ենք քննարկել նոր առաջարկներ և փոփոխություններ անել»,- նշեց Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահն ընդդիմադիր գործընկերներին կոչ արեց չխուսափել կոնսոլիդացիա բառից: «Առաջին ընթերցմամբ Ընտրական օրենսգրքի նախագծին կողմ է քվեարկել 98 պատգամավոր: Հանրապետական խմբակցությունն ունի 71 անդամ: Եթե մենք հաշվի առնենք, որ մեր որոշ գործընկերներ այդ քվեարկության օրը հարգելի պատճառներով բացակայել են, ապա կարող ենք ասել, որ 30-ից ավել ընդդիմադիր պատգամավորներ կողմ են քվեարկել նախագծին: Սա արդեն կոնսոլիդացիա է: Մենք ակնկալում ենք, որ երկրորդ ընթերցումից հետո ավելի լայն կոնսոլիդացիա կլինի, քանի որ շարունակվում են ընդունվել մեր գործ ընկերների առաջարկները»,- ընդգծեց նա:

Շարմազանովի խոսքով՝ Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումները իրենք սկսել են «դատարկ բաժակով»: «Առաջին ընթերցմամբ Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումից հետո կիսով չափ լցրել ենք այդ բաժակը, իսկ երկրորդ ընթերցմամբ քննարկումից հետո այն ավելի շատ է լցվելու: Միասնական աշխատել ենք ու հասել ենք այս կետին, եկեք ջուր չլցնենք մեր աշխատանքի վրա: Մեր բոլորի նպատակը մեկն է՝ ունենալ ուժեղ, ժողովրդավարական, հզոր Հայաստան: Այս Ընտրական օրենսգրքի արդյունքում մենք կունենանք ընտրություններ, որի պատասխանատուն մենք բոլորս ենք լինելու»,- եզրափակեց ԱԺ փոխնախագահը: 

Սոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԱրդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն ՄանվելյանԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ Սավգուլյան75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել էԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրերUcom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերՆարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում «ՀայաՔվեի» կուսակցական թևը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Գավառում և Գորիսում Այնպես չէ, որ Եվրոպան ամբողջովին հաշտ է Արցախի բռնազավթման հետ. Աննա Կոստանյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամները հյուրընկալել են «Ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) եվրոպական անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՌուբեն Մեհրաբյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել Սամվել ԿարապետյանիցԱդրբեջանցին ԹՐԻՓՓ-ն է գուցե փորձարկել, բայց կիսատ է ստացվել․ Մենուա Սողոմոնյան«Արցախ» անունը հնչեցնելու համար պատժվում է ամբողջ եկեղեցական համակարգը. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար Երկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ում