Երիտասարդների ներուժն ու եռանդն անփոխարինելի են մեր մայրաքաղաքի առաջընթացի գործում. Տարոն Մարգարյան
ՀասարակությունԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ուղերձ է հղել Ուսանողների և երիտասարդների ազգային օրվա առթիվ։
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում նշված է.
«Սիրելի՛ երիտասարդներ,
շնորհավորում եմ ձեզ մայիսի 16-ի՝ Ուսանողների և երիտասարդների օրվա առթիվ: Ազգային տոն, որը մենք պաշտոնապես նշում ենք առաջին անգամ: Այո՛, մեր երիտասարդներն արժանի են ունենալու հատուկ օր, որը կոչված կլինի ընդգծելու նրանց արժանիքները, գնահատելու այն ներդրումը, որ երիտասարդներն ունեն տարբեր ոլորտների զարգացման գործում:
Ես վստահ եմ, որ երիտասարդների ներուժն ու եռանդն անփոխարինելի են մեր մայրաքաղաքի առաջընթացի գործում, ինչն արդեն իսկ ապացուցվել է տարիների փորձով ու գործով:
Սիրելի՛ երիտասարդներ,
համոզված եղեք, որ անշահախնդիր նվիրումը միշտ բերում է ցանկալի արդյունքի: Ուստի՝ մաղթում եմ, որ ուսանելու տարիներն առավելագույն ճիշտ տնօրինեք և կուտակած գիտելիքների պաշարը՝ լրացվող փորձի հետ համատեղ, ծառայեցնեք ի շահ մեր երկրի ու մայրաքաղաք Երևանի: