Գալուստ Սահակյանի ցավակցական ուղերձը Սեմյոն Հախումյանի մահվան կապակցությամբ
ՀասարակությունՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Սեմյոն Հախումյանի մահվան կապակցությամբ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ Ազգային ժողովի նախագահի ցավակցական ուղերձում ասվում է. «Խոր ցավ ապրեցի` տեղեկանալով գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Սեմյոն Հախումյանի մահվան մասին: Երկար տարիներ կրթական համակարգում աշխատած, ապա այն որպես ՀԽՍՀ լուսավորության, այնուհետեւ ՀՀ ժողկրթության նախարար ղեկավարած Սեմյոն Հախումյանն իսկապես լուսավոր մտավորական ու մանկավարժական գործի նվ իրյալ էր, ով մինչեւ կյանքի վերջն էլ հավատարիմ մնաց իր գործին ու կոչմանը: Անկեղծորեն ցավակցում եմ Սեմյոն Հախումյանի ընտանիքին ու հարազատներին եւ կիսում նրանց վիշտը»: