Շնող գյուղում տներից մեկն ամբողջությամբ այրվել է
ՀասարակությունՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 18-ին՝ ժամը 03։48-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Շնող գյուղի տներից մեկում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 7-րդ փողոցի տներից մեկում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:00-ին, մարվել՝ 08:02-ին: Տունն ամբողջությամբ (100 քմ) այրվել է (բացի ննջասենյակից՝ 30 քմ):