Վերջին ժամանակահատվածի հետ համեմատ՝ այսօր ամենաքիչն են եղել կրակոցները. Սեյրան Օհանյան
ՀասարակությունԱյսօր ամենաքիչն են եղել կրակոցները, եթե համեմատենք վերջին ժամանակահատվածի հետ: Այս մասին այսօր՝ մայիսի 19-ին, Կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Սահմանին իրավիճակը հարաբերական հանգիստ է: Վերջին ժամանակահատվածի հետ համեմատ՝ այսօր ամենաքիչն են եղել կրակոցները: Պաշտպանության բանակի հետ մենք համագործակցում ենք, եւ ըստ ստացած տեղեկության՝ Պաշտպանության բանակի բոլոր ստորաբաժանումները, այսօր գտնվելով առաջին գծում, վերահսկում են իրավիճակը եւ պատրաստ են կատարել իրենց առջեւ դրված ցանկացած խնդիր կատարել»,- ասաց նախարարը:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ից իրավիճակը ղարաբաղա- ադրբեջանական շփման գծում եւ հայ- ադրբեջանական սահմանին լարված է եղել: