Լայնեզր գլխարկները գրավիչ են դարձնում
LifestyleՏարածում գտած լայնեզր գլխարկները դիզայներները վերադարձրել են անցյալ դարի 70-ական թվականներից : Այս տարբերակի համար հեղինակների ընտրությունը կանգ է առել բնական նյութերի վրա` բամբակ, վուշ, ծղոտ և այլն : Դեֆիլեի հարթակներում ներկայացված գարուն-ամառ հավաքածուների լայնեզր գլխարկները հագեցած են առավելապես բաց, պաստելային գույներով : Դրանց մեծ մասը պատրաստված է պարզ կտորներից : Օրինակ, Chanel ապրանքանիշի ինքնատիպ գլխարկները համալրված են նուրբ շղարշով, որը խորհրդավորութուն է հաղորդում կերպարին : Իսկ Chalayan-ի և Mia Marcelle-ի հավաքածուներում գերիշխում են նախշավոր գլխարկները : Ի դեպ, յուրօրինակ նախշերը կրկնում են հիմնական հագուստի երանգները : Նման գլխարկները իդեալական տեսք կունենան ամառային թեթև հանդերձների հետ: Չնայած, երեկոյան շքեղ զգեստներին էլ այդպիսի գլխարկները անկրկնելի փայլ կհաղորդեն :
Կար ժամանակ, որ հասարակության մեջ առանց լայնեզր գլխարկ հայտնվելն անթույլատրելի էր: Չնայած այդ ժամանակները վաղուց անցել են, և լայնեզր գլխարկ կրելն արդեն պարտադիր չէ, այն կրելը ինքնարտահայտման հրաշալի միջոց է: Լայնեզր գլխարկը, անշուշտ, պաշտպանում է քամուց, անձրևից և արևից, բայց նրա իմիջային նշանակությունը շատ ավելի կարևոր է: Ի դեպ, այս գլխարկները տղամարդկանց ամենասիրելի գլխարկներն են.չէ որ դրանք գրավիչ են դարձնում ցանկացած կրողին:
Orer.am-ը առանձնացրել է լայնեզր գլխարկներով գեղեցիկ կերպարների տարբերակներ:


























0








Պատրաստեց Լիանա Կարապետյանը