Երևան, 03.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչո՞ւ գինին ստացավ «Սև բժիշկ» անունը, և ի՞նչ է այն բուժում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 հոկտեմբերի). Սուզանավի վթար, հուժկու երկրաշարժ, զինված բախումներ. «Փաստ» Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» «Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անց. «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Որքանո՞վ կավալենա կենսաթոշակների և սոցիալական նպաստների չափը թաղման նպաստի շահառուների շրջանակը նեղացնելու արդյունքում. մանրամասներ. «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ»


Անցյալն ու ներկան կողք կողքի

Hayzinvor.am–ը գրում է.

Գուցե  ամենածանր, ամենավտանգավոր եւ դառը տարիները ազատամարտիկների համար միեւնույն ժամանակ ամենաերջանիկն էին: Նրանք միշտ ոգեւորությամբ են հիշում այդ օրերը: Գուցե  նրանք իսկապես կարոտում են պատերազմը, որում հաղթել են, մի հացը տասնյակ կտորների են բաժանել ու կշտացել, գուցե, որովհետեւ այն ժամանակ երիտասարդ էին, ուժեղ: Չէ՛, հաստատ կարոտում են, որովհետեւ ուրիշ էին, բարձր էին, հպարտ էին… Եվ գուցե նաեւ այդ կարոտն է նրանց նորից ռազմադաշտ բերել… Նայում եմ հարավարեւելյան ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացնող, տարիքն առած  ազատամարտիկներին, ու այս մտքերն են պտտվում գլխումս:

Կրակակետում ժամկետային զինծառայողների կողքին կանգնած կամավորականներից մեկն էլ Ալբերտ Գալոյանն է կամ, ինչպես զինվորներն են նրան դիմում, Ալիկ հոպարը: Նա Արցախյան պատերազմի տարիներին կռվել է 5-րդ բրիգադի կազմում: Մասնակցել է Մարտակերտի մարտերին: Զգեստափոխված է, առույգ: Դիտարկում է կատարում` նայում շուրջը, ականջ  դնում, ապա ասում. «Գեշ վախտերից էստեղ ենք: Որ ծնողը իր կորած երեխուն գտնի, ոնց կսիրի ու կմնա կողքը, էդպես էլ մենք»: Հետո հեռադիտակը նորից է ուղղում դեպի հակառակորդը եւ միաժամանակ զուգահեռներ անցկացնում այս ու այն պատերազմների միջեւ. ընդհանուր գրեթե ոչինչ չի տեսնում. «Միայն թուրքն է նույնը մնացել, թե չէ՝ մենք ուրիշ ձեւ ենք կռվել, հիմա ուրիշ է: Երեւի ամբողջ կռվի ժամանակ էնքան չենք կրակել, ինչքան երեխեքը էս չորս օրերին կրակեցին: Ես իրենց ցավը տանեմ»: Հայացքը չկտրելով շարքով ձգվող հակառակորդի դիրքերից՝ Ալիկ հոպարը ծանր շունչ է քաշում՝ ասես կարեւոր որոշում կայացնելուց առաջ. «Ինչ թաքցնեմ, մենք մարտունակությամբ զիջում ենք մեր զինվորին: Շատ բան չգիտենք, իրենք են մեզ բացատրում, սովորեցնում: Ծառայությունը կազմակերպում է դիրքի ավագը` Հրայր Միրզոյանը, ասում է` վազքով, վազքով ենք գալիս, ասում է` հանգիստ, հանգիստ ենք շարժվում, ասում է` զգույշ, զգույշ ենք մնում: Կապ չունի, որ 19 տարեկան է, հրամանատարը ինքն է»:

Ազատամարտիկներն ընդգրկված են հարավարեւելյան ուղղությամբ ԵԿՄ միավորման նորաստեղծ գնդի կազմում եւ ենթարկվում են նաեւ իրենց հրամանատարին` «Մարտական խաչ» 1-ին աստիճանի  շքանշանակիր Հայրապետ Կարապետյանին:  Նա դիրքից դիրք է շրջում, տեղեկանում իր զինվորների առողջության, օպերատիվ իրավիճակի մասին, հրահանգավորում իրականացնում: Ասում է` միշտ էլ սպասել ենք, որ հակառակորդը մի օր կհարձակվի, այդ պատճառով էլ ԵԿՄ-ն տարիներ առաջ արագ արձագանքման խմբեր ձեւավորեց: Ահա թե ինչու, գիշերը ահազանգ ստանալուն պես, կայծակնային արագությամբ հասել են առաջնագիծ. «Քառօրյա պատերազմը երիտասարդ սպաների ուսերին էր, ծանր բեռը նրանք իրենց վրա են վերցրել: Երբ մենք տեղ հասանք, ամեն ինչ արդեն ժամացույցի ճշգրտությամբ աշխատում էր: Գումարտակների հրամանատարները կարճ ժամանակամիջոցում տեղաբաշխեցին մեզ, եւ կանգնեցինք զինվորի կողքին: Հնարավոր է՝ ազատամարտիկները չկարողանան 18 տարեկանի պես կռվել, բայց իրենց գործը խրամատում կանգնելն է` ոչ ետ, ոչ առաջ»,- փորձառու հրամանատարը խոսքը կիսատ է թողնում եւ մատնացույց անում հեռվում իրար հետ մարտական ընկերների պես ջերմ զրուցող վաշտի հրամանատարին ու ժամկետայիններին. «Առաջնագծում կարեւոր բան եմ նկատել` փոխադարձ հարգանք կա հրամանատարների ու զինվորների միջեւ: Եթե այդ  կապը ուժեղ չլիներ՝ կպարտվեինք: Հրամանատարը զինվորին չի թողել, զինվորն էլ՝ հրամանատարին…»:

Իրենց մարտական ընկերներին մենակ չեն թողել նաեւ ամենատարեց ազատամարտիկները: Աշոտ Աղաջանյանը 80 տարեկան է, Գառնիկ Մխիթարյանը` 75: Բայց կատակում են` «ջահել ենք»: Զինվորներն ասում են` ամենից կենսախինդն ու հոգատարն են: Աշոտ պապը հիշում է իր կռիվը «Եղնիկներ» պարտիզանական ջոկատի կազմում,  պատմում է Շահումյանի պաշտպանական մարտերի, նաեւ որդու` Սպարտակի մասին, որ զոհվել է 1993 թվականին: «Վերջին շնչում էլ լինեի, պիտի գայի: Որդիս ինձ չէր ների, եթե տանը նստեի»,-կարծես արդարանում է տարեց ազատամարտիկը: Գառնիկ պապն էլ գլխով է անում: Նրա որդին` Մարատն էլ զոհվել է 1994 թվականին Օմարի լեռնանցքում, ինքն  էլ ՀԱԲ-ի կազմում մասնակցել է Հայաստանի բոլոր սահմանամերձ գոտիներում, նաեւ Արցախում ծավալվող մարտերին: Անցած պատերազմը հիշելիս բարկությամբ ձեռքը թափ է տալիս, ապա հոգոց հանում. «Է՜հ, թե ինչու էն անգամ մեր գործը ավարտին չհասցրինք»:

Նայում եմ նրա զրահաբաճկոնին, որը ութ կիլոգրամից ավելի է, եւ հարցնում` չի՞ հոգնել արդյոք, չի՞ ուզում տուն գնալ: Մի քիչ զարմացած, մի քիչ էլ նեղացած ինձ է նայում. «Եթե մի բանը ինքդ քո ցանկությամբ ես անում, ո՞նց կարող ես  հոգնել: Համ էլ՝ մենք հին ոսկոր ենք, մեզ ոչինչ չի լինի»:

Կանաչ, գրեթե մարդու հասակի խոտերի միջով մոտեցող կանացի դիմագիծ եմ նշմարում. Կարինեն է` Դուշման Համոյի ջոկատի կին-ազատամարտիկը: Ամուսնու` Սիմոնի հետ է այստեղ: «Երեւի խանդում է, դրա համար էլ մենակ չի թողել»,- շշնջում է կողքիս կանգնած կամավորականը: Ընդառաջ եմ գնում, բարեւում:  Կարինեն հարցիս չի սպասում, ասում է. «Ես այսօր բոլորի մայրն եմ, մորաքույրն եմ: Իմ զինվորին, իմ երեխային մենակ չէի կարող թողնել: Շուտով տղայիս վերջին զանգն է, կգնանք ու ետ կգանք: Ինչքան պետք լինի, կմնանք»:

Այստեղ կողք կողքի են ազատամարտի վետերանն ու ընդամենը երեկ զորացրված զինվորը: 20-ամյա հադրութցի Համլետ Ավանեսյանը պատվով ծառայել է ԼՂՀ ՊԲ հյուսիսային ուղղությամբ եւ մի քանի ամիս առաջ զորացրվել ավագ սերժանտի կոչումով: Նա կամովին համալրել է հարավարեւելյան դիրքերից մեկում մարտական հերթապահություն իրականացնող ջոկի կազմը: «Բա էլ ո՞ր օրվա համար ենք զինվորի մասնագիտությունը յուրացրել: Էսօրվա՛»,- կարճ ու հստակ ասում է Համլետը:

Ասես մի քանի ժամով համերաշխ ու սիրով ապրող ընտանեկան մեծ հարկի տակ հայտնված լինեի: Ահա ինչու առաջնագծից վերադառնալիս ինձ ավելի ուժեղ ու ավելի պաշտպանված էի զգում…

Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆ

Լուս.` Սիփան ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ

Հ.Գ. Առաջնագծում հանդիպեցինք նաեւ ԱԺ պատգամավոր, ազատամարտիկ Կարեն Սարիբեկյանին: Նա այստեղ էր եկել  իր ջոկատի  տղաների հետ: «Մի պատգամավորով ավելի, մեկով պակաս, բան չի փոխվի, այս պահին ազգին զինվորներ են պետք»,- մեզ հետ զրույցում ասաց նա: Կարեն Սարիբեկյանը, թերեւս, միակ բարձրաստիճան պաշտոնյան է, որ, բացի նյութական մեծ աջակցությունից, հարավային ուղղությամբ 10 օր զենքը ձեռքին զինվորի կողքին մարտական հերթապահություն է իրականացրել:

Շուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Ինչո՞ւ գինին ստացավ «Սև բժիշկ» անունը, և ի՞նչ է այն բուժում. «Փաստ»Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 հոկտեմբերի). Սուզանավի վթար, հուժկու երկրաշարժ, զինված բախումներ. «Փաստ»Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ»Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել Կարապետյան«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անց. «Փաստ»Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ»Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ»Որքանո՞վ կավալենա կենսաթոշակների և սոցիալական նպաստների չափը թաղման նպաստի շահառուների շրջանակը նեղացնելու արդյունքում. մանրամասներ. «Փաստ»Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ»«Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ»Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ»Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ»Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել ԿարապետյանՀավատացե՛ք, կարճ ժամանակում եվրոպացիներն են օգնելու մեզ՝ հեռացնելու այս իշխանությանը․ Սամվել ԿարապետյանԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՑանկացած քայլ թելադրվում է Ադրբեջանի կողմից, չարիքի իշխանությունն էլ կատարում է․ ԿարապետյանԱյսօր Սյունիքն է վտանգի տակ, նույնիսկ հիմա է մեր ժողովուրդը անտարբեր․ ԿարապետյանՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍամվել Կարապետյանի հարցազրույցը․ ուղիղՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանի` «զիջումներ առանց խաղաղության» քաղաքականության արդյունքը․ Տիգրան Աբրահամյան«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում պայքարում է ՔԱՌԱԳԼՈՒԽ ՈՒԺԻ դեմ. Անդրանիկ ԳևորգյանՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԱրդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն ՄանվելյանԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ Սավգուլյան75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել էԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրերUcom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերՆարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում