Հայտնաբերվել է Արագածոտնի մարզում արագաչափի վրա կրակած տղամարդը, ինչպես նաև հրազենը, որով կրակել է (Ֆոտոշարք)
ՀասարակությունShamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ մայիսի 20-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության արագ հակազդման վարչության, ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ոստիկանության Աշտարակի բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի բնակիչ, 33-ամյա Պարգև Գևորգյանին, Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի բնակիչ, 38-ամյա Արմեն Հարությունյանին և Երևան քաղաքի Ծերենցի փողոցի 2-րդ նրբանցքի բնակիչ, 39-ամյա Արթուր Մկրտչյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս կասկածվում են այս տարվա մայիսի 9-ին, գիշերը ժամը 03:00-ի սահմաններում Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի Արտաշավան գյուղի վարչական տարածքում տեղադրված արագաչափ սարքի վրա մի քանի անգամ կրակելու մեջ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կրակողը եղել է Պ. Գևորգյանը, ով եղել է Արմեն Հարությունյանին պատկանող Nissan Pathfinder մակնիշի 10 DV 088 համարանիշի ավտոմեքենայով:
Շարունակությունը՝ այստեղ: