Հայաստանն արժանացել է միջազգային երիտասարդական բնապահպանական ֆորումի գլխավոր մրցանակին
ՀասարակությունՌուսաստանի Դաշնության Խանտի-Մանսիյսկ քաղաքում «Փրկիր և պաշտպանիր» միջազգային բնապահպանական ակցիայի շրջանակում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ՌԴ ազգային հանձնաժողովը մայիսի 12-16-ը կազմակերպել էր «Մեկ մոլորակ-մեկ ապագա» խորագրով միջազգային երիտասարդական բնապահպանական ֆորումը: ՀՀ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովը, ի դեմս` ՀՀ արտաքին գործերի և ԿԳ նախարարությունների ներկայացրել է Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ասոցացված դպրոց ների ծրագրի մասնակից հանդիսացող Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցի թեկնածությունը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ֆորումի «Պահպանելով հողը կպահպանենք կյանքը Երկիր մոլորակի վրա» թեմայի շրջանակներում ՀՀ պատվիրակությունը ներկայացրել է զեկույց բնության և մշակութային ժառանգության պահպանության հարցերի շուրջ: Պատվիրակությունն արժանացել է «Լավագույն զեկույց» գլխավոր մրցանակի, «Լավագույն գեղարվեստական ներկայացում-զեկույց» դիպլոմի, «Արդյունավետ երկրաբանական աշխատանքի համար» հատուկ դիպլոմի, «Միջազգային երիտասարդական բնապահպանական ֆորումի միջոցառումներին ակտիվ մասնակցության համար» շնորհակալագրի: