Ավետ Գալստյանը խաղողի գումարը չտվեց, հերթական անգամ խաբեց մեզ. քաղցրաշենցիներ
Հասարակությունnews.am-ը գրում է.
Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի խաղողագործները կրկին հուսախաբ են եղել. խաղողը մթերած «Վինար» ՍՊԸ-ի տնօրեն Ավետ Գալստյանը խոստացել է գնալ Քաղցրաշեն եւ վճարել գյուղացիների պարտքը, սակայն խոստումը չի կատարել:NEWS.am-ի հետ զրույցում խաղողագործներից Սաշիկն ասաց, որ Ավետ Գալստյանը հերթական անգամ խաբեց իրենց:
«Ասումա գումար չունեմ, չեմ կարող տալ, բայց դրանից առաջ էլ ասել էր՝ կգա գյուղ, կտա մեր պարտքը: Այսպես չենք թողնելու, պայքարելու ենք ամեն ձեւ, որպեսզի ստանանք մեր գումարները»,-ասաց նա:
Նշենք, որ Քաղցրաշենի երեխաներն արդեն մի քանի օր է դպրոց չեն հաճախում: Գյուղացիները երեխաներին դպրոց չեն ուղարկում՝ այդպիսով պահանջելով դեռ նախորդ տարի մթերված խաղողի գումարի պարտքը:
Հիշեցնենք, որ գյուղացիներն անցած տարվա մթերած բերքի գումարը մինչ օրս չեն ստացել։ Խաղողը մթերած «Վինար» ՍՊԸ-ն քաղցրաշենցիներին, ինչպես նաեւ 10 այլ գյուղերի բնակիչների պարտք է մոտ 160 միլիոն դրամ:
Քաղցրաշենցիներից բացի, «Վինար» ՍՊԸ-ն խաղողի մթերման համար պարտք է Շահումյան, Այգեպատ, Այգեզարդ, Նարեկ, Ոստան, Վերին Արտաշատ, Նորաշեն, Հնաբերդ, Փոքր Վեդի բնակիչներին: