Գյումրիում միկորավտոբուսը հարվածել է սյանը. կա 1 զոհ և 8 վիրավոր
ՀասարակությունԳյումրիում միկորավտոբուսը հարվածել է սյանը. կա 1 զոհ և 8 վիրավոր: Բժիշկները վթարից տուժած ուղևորների վիճակը գնահատում են միջին ու ծանր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Գյումրի» բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից, ՃՏՊ-ի հետևանքով մայիսի 23-ին, ժամը 01:40-ին Գյումրի բժշկական կենտրոն տեղափոխված հիվանդների մոտ ախտորոշվել է տարբեր աստիճանի կոտրվածքներ եւ վնասվածքներ: Հիվանդներից 4-ը գտնվում են վերակենդանացման, իսկ մյուս 4-ը՝վիրաբուժական բաժանմունքներում: 3-ը՝ վիրահատվել են: Տուժածներից մեկը՝ 1968 թվականին ծնված Տիգրան Խաչատրյանը մահացել է հիվանդանոց տեղափոխման ճանապարհին:
Մայիսի 23-ին« ժամը 01.13-ին ՇՄ փրկարարական ծառայությունն ահազանգ էր ստացվել այն մասին« որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում «Ֆորդ տրանզիտ» մարդատար միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հարվածել սյանը« կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Ֆորդ տրանզիտ» մակնիշի 20 SU 334 պետհամարանիշով մարդատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հարվածել սյանը« ինչի հետևանքով վարորդ Ա. Դ.-ն(ծնվ.1989թ.)« ուղևորներ Ա. Խ.-ն (ծնվ.1973թ.)« Ա. Ս.-ն (ծնվ.1977թ.)« Ս. Հ.-ն (ծնվ.1977թ.)« Ա. Խ.-ն (ծնվ.1960թ.)« Է. Հ.-ն (ծնվ.1988թ.)« Ա. (ծնվ.1979թ.) և Ա. (ծնվ.1984թ.) Մ.:
Արմենուհի Մխոյան