Լյովենբուրգ ամրոցի մասին (լուսանկարներ)
Lifestyleshabat.am-ը գրում է.
Լյովենբուրգ ամրոցը («առյուծների ամրոց») կառուցվել է 17-րդ դարում, այդ իսկ պատճառով` երիտասարդ շինություն է համարվում: Սակայն ոմանք ենթադրում են, որ այն միջնադարյան կառույց է:

Լյովենբուրգը գտնվում է Բավարիայում` Կասսել փոքրիկ քաղաքի Վիլհելմշոլլ զբոսայգու 92-մետրանոց բլուրի վրա և համարվում է տեղի ամենադիտարժան վայրերից մեկը:
Ամրոցի կառուցման նախաձեռնությունը պատկանում է Վիլհելմ 9-րդին, ով ճարտարապետին հրամայել է կառուցել այնպիսի ամրոց, որ արժանի լինի անգլիական միջնադարյան պալատների հետ համեմատության:
Ճարտարապետը ստիպված էր մեկնել Անգլիա և ուսումնասիրել ամրոցների ավերակները: Այդպես էլ կազմվել է փառահեղ Լյովենբուրգի կառուցման նախագիծը:

Համալիրը ներառում է անգլիական ոճի գեղեցկագույն այգի` մթնոլորտային որոշակի տարբերություններով: Այգում կան պալատի կեղծ ավերակներ, հռոմեական կեղծ ջրանգույցներ և հունական տաճարների նմանակներ:
Լյովենբուրգ ամրոցը շրջապատված է առվով և կարելի է ներս մտնել միայն բացովի կամրջի վրայով: Ամրոցի ներքին հարդարանքը յուրահատուկ է և անգերազանցելի: Այնտեղ կարելի է տեսնել ինքնատիպ միջնադարյան կահույք, խորանների սալիկներ, զենք ու զրահ, խաղասեղաններ, բրոնզե արձաններ և վիտրաժներ: Լյովենբուրգի սրահների մեծամասնությունը բաց է զբոսաշրջիկների համար:






