JAMA Pediatrics-ը գրում է, որ այն երեխաները, որոնք վաղ տարիքում հաճախ են հակաբորբոքայիններով բուժման կուրսեր անցնում, առավել ենթակա են ճարպակալման հավանականությանը: Ըստ հրապարակման, երկու տարեկանից կրտսեր երեխաները չորս կամ ավելի անգամ հակաբորբոքային պրեպարատների մասնակցությամբ բուժման կուրս անցնելուց հետո, հետագա ողջ կյանքի ընթացքում հավանական ճարպակալմամբ տառապելու հնարավորությունը ավելացնում են 10% -ով: Միաժամանակ նաև նշվում է, որ հակաբորբոքայինները ուղղակի ճարպակալում առաջացնել չեն կարող, այլ միայն որպես ուղեկից նպաստող հանգամանք են հանդիսանում: