Երևան, 29.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ջրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են 2 օր առաջ ջրшհեղձ եղած տղամարդու մարմինը Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը. այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու. ադրբեջանագետ ԱՄՆ ԶՈւ-ն հայտնել են Իրանին hարվածելու մասին Կապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան 84 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին Ցանկացած պահի կարող ենք թիրախավորվել այս երկրի իշխանությունների կողմից․ Անահիտ Ադամյան Գալիս են «փրկելու». գործող իշխանությունը կշարունակի՞ հակառուսական ուղղությունը. «Փաստ»


Առանց Ղարաբաղի լիարժեք մասնակցության ցանկացած պլան կամ առաջարկ դատապարտված է ձախողման. ԼՂՀ վարչապետ

Քաղաքական

 Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հարցազրույց է տվել ռուսական «ВЗГЛЯД» էլեկտրոնային պարբերականին, որտեղ անդրադարձել է ինչպես ապրիլյան պատերազմի թողած սոցիալ-տնտեսական հետևանքներին, այնպես էլ քաղաքական մի շարք հարցերի, որոնք այս օրերին հասարակության մեջ հաճախ են առծածվում: Ինչպես հաղորդում է « Արմենպրես»-ը, հարցազրույցն ամբողջությամբ ու հայերեն թարգմանությամբ (թարգմ.` «Արցախպրես»-ի) ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանը:

-Հարգարժան պարոն վարչապետ, Դուք վերջերս միառիթով հայտարարել եք, որ բոլոր վերլուծություններըցույց են տալիս, որ նոր լայնածավալգործողություններ հակամարտության գոտում չենլինի, կամ, որ ներկա դրությամբ զգոնության որոշակինվազումը թույլատրելի է, քանի որ անհրաժեշտ է շտապանցնել վերականգնողական աշխատանքների: Չե՞քկարծում, որ հանրապետության զինծառայողների և բ նակչության շրջանում Ձեր այդհայտարարություններից հետո զգոնությունը կարող էնվազել:

- Ոչ միայն հիմա, այլև 1994թ. մայիսի 12-ից սկսած, երբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև, Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ, կնքվել էր զինադադարի համաձայնագիրը, Ղարաբաղում էականորեն չի նվազել զգոնությունը, քանի որ ադրբեջանական կողմը անցած 22 տարիների ընթացքում բազմիցս ապացուցել է, որ փորձում է ռազմական ագրեսիայի միջոցով լուծել Ղարաբաղի հարցը: Այսինքն, չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանք երին, որն ուղղված է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը, Ադրբեջանը միշտ էլ ցուցաբերել է ոչ կառուցողական մոտեցում թե բանակցային գործընթացը տապալելու, և թե շփման գծում պարբերաբար իրավիճակը լարելու միջոցով: Իսկ այն, ինչ տեղի ունեցավ ապրիլ ամսում, կարծում եմ, ոչ մեկի համար արդեն կասկած չթողեց Ադրբեջանի իշխանությունների իրական նկրտումների վերաբերյալ: 

Այս ամենը, բնականաբար, չէր կարող երբևէ թուլացնել Արցախում ապրող բնակչության զգոնությունը, քանի որ հակառակորդի կողմից մշտապես կախված է ֆիզ իկական ոչնչացման խնդիրը: Ինչ վերաբերում է Ձեր նշած հարցազրույցում իմ հայտնած կարծիքին, ապա դա վերաբերում էր միայն բանակում կամավորների ընդգրկվածությանը, ինչն ազդում էր տնտեսությանակտիվության վրա: Իսկ նրանց վերադարձը քաղաքացիական կյանք դեռևս չի նշանակում առաջնագծում մեր զգոնության նվազում, քանի որ զգոնությունն միայն դիրքապահների քանակով չէ պայմանավորված: Իրավիճակի հանդարտման մասին իմ հայտնած կանխատեսումն առաջին հերթին պայմանավորված է ապրիլյան քառօրյա պատերազմում Արցախի պաշտպանության բանակի կողմից հակառակորդին հասցված ցավոտ հա կահարվածով, մեր բանակի պատրաստականության ու զգոնության բարձրացմամբ և համանախագահ երկրների միջնորդական ակտիվ աշխատանքով:

Դուք հայտարարել եք նաև, որ հայկական Զինված ուժերի մարտունակությունը եղել և մնում է շատ բարձր մակարդակի վրա, ևհայ զինվորի մարտական ոգին անհամեմատ բարձր է քան հակառակորդինը: Այդ դեպքում ինչպե՞ս կգնահատեիք մի շարք ոչմիայն Բաքվի, այլև մոսկովյան ռազմական վերլուծաբանների տեսակետները այն մասին, որ ադրբեջանական բանակումնկատելի նվազել է վախը հայկական բանակի նկատմամբ, ինչը գերիշխող էր 1993-94թթ-ի պարտությունից հետո: 

- Ընդհանրապես, մենք երբեք չենք թերագնահատել մեր հակառակորդին, և մեր ունեցած տեղեկությունների ու վերլուծությունների հիման վրա միշտ էլ փորձում ենք նրա ուժեղ և թույլ կողմերը գնահատել: Ես այդքան էլ համամիտ չեմ Ձեր նշած տեսակետի հետ, քանի որ բոլոր տեսակի եզրակացությունները լինում են կոնկրետ արդյուն քով: Մասնավորապես, թե 2014թ.-ի հուլիս-օգոստոս ամիսներին, թե դրանից հետո, և առանձնապես ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում մենք տեսել ենք, թե ինչպես թուրքական բանակում հատուկ պատրաստվածություն անցած հետախուզադիվերսիոն հատուկ ջոկատայինները ջախջախվում էին մեր բանակի ժամկետային՝ 18-20 տարեկան տղաների կողմից:

Բացի դրանից, մեր հավաստի տվյալներով՝ մի քանի ուղղություններում գրանցվել են այնպիսի դեպքեր, որ ադրբեջանցիները իրենց գրոհող զինվորների թիկունքից կրակում էին, եթե նրանք փորձ էին անում փախուստի դիմել կամ նահանջել մեր բանակի ճնշման ներքո: Ավելին՝ եթե ադրբեջանական գրոհայինները դիմում էին իսլամական պետությանը հարիր մեթոդների՝ գլխատումներ, խոշտանգումներ, ապա ղարաբաղյան բանակում բարձր տոկոս էին կազմում անձնազոհության ու խիզախման այլ դեպքերը: Նշված և մի շարք այլ գործոնների շնորհիվ նույնիսկ միջազգային չեզոք փորձագետներն են փաստում, որ Ադր բեջանը մի քանի անգամ ավելի շատ զոհ ու վիրավոր է ունեցել այդ օրերին, քան Ղարաբաղը:

Կարծում եմ՝ այս իրողությունները ճիշտ վերլուծելով՝ դժվար չէ հասկանալ իրականությունը, որ եթե անգամ իրենց նոր սերունդը տրամաբանորեն չունի նույնչափ վախ, քանի որ չի տեսել 90-ականների խայտառակ պարտությունները, սակայն դա չի նշանակում, որ ընդհանրապես վախ չունի և ադրբեջանական բանակը կարող է հոգեբանական և մարտական պատրաստվածությամբ համեմատվել մեր բանակի հետ: Այնպես որ իմ տեսակետը այս առումով հիմնավոր ու հաստատուն է:

Մայիսին ֆրանսիացի լրագրողների հետ հանդիպմանը Դուք հայտարարել եք. «Երևանը կճանաչի ԼՂՀ-ն, բայց այդ գործընթացըկարող է տևել օրեր կամ տարիներ»: Երբ այդ ճանաչումը վերջապես լինի հնարավո՞ր է արդյոք հավանականության բարձրաստիճանով կանխորոշել նաև հանրաքվե ԼՂՀ-ում՝ Հայաստանի կազմում լինելու մասին, թե դա անելը նպատակահարմար չէ,քանի որ դա կարող < b>է առաջ բերել տարաձայնություններ ՀԱՊԿ-ի ներսում:

- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումն այլընտրանք չունի, քանի որ միջազգային հանրությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ընդունում է ղարաբաղցիների պահանջը, և ազգերի ինքնոնորշման միջազգային իրավունքի հիման վրա պետք է որոշվի Ղարաբաղի կարգավիճակի հարցը, այն է՝ անկախ հանրապետություն:

Մենք, իհարկե, կողմ ենք Հայաստանի Հանրապետության կողմից Ղարաբաղի ճանաչմանը, սակայն միաժամանակ հասկանում ենք, որ առկա են որոշ ազդող գործոններ՝ այդ թվում բանակցային գործընթացով պայմանավորված, որոնց հետ պետք է հաշվի նստել: Լավագույն տարբերակն այն է, որ Ադրբեջանի հետ հակամարտության կարգավորման շրջանակներում լուծվեր ԼՂՀ միջազգային ճանաչման հարցը, բայց, հաշվի առնելով Բաքվի ակնհայտ ապակառուցողական, հայատյաց ու ռազմատենչ քաղաքականությունը, այժմ ճանաչման գործընթացը չպետք է պայմանավորել բացառապես հիմնախնդրի լուծման բանակցություններով, քա նի որ ճանաչումն ինքնին խթանելու է կարգավորումը և անվտանգության լրացուցիչ երաշխիքներ է ապահովելու ԼՂՀ-ի համար: ՀՀ իշխանությունների ուղերձն այդ առումով հստակ է, որ եթե Ադրբեջանը հրաժարվի բանակցային գործընթացից և կրկին փորձի խնդիրը լուծել ռազմական ագրեսիայի միջոցով, ապա Երևանը կճանաչի Ղարաբաղի անկախությունը: Ինչ վերաբերում է ճանաչումից հետո մեր հետագա քայլերին ՀՀ-ին միանալու մասով, դա այդ ժամանակ կվճռվի մեր ժողովրդի կողմից՝ համոզված եմ՝ անկախ արտաքին հանգամանքներից:

ԼՂՀ-ն ներկայումս դե-ֆակտո ներկայացված չէ բանակցային գործընթացում և ձեր հանրապետությունը պահանջում էվերականգնել բանակցությունների եռակողմ ձևաչափը: Երևանը անփոփոխ հայտարարում է, որ այդ կոնֆլիկտը Բաքվի ևՍտեփանակերտի միջև է՝ այդ առումով ինքն էլ չընդունելով ԼՂՀ-ն: Ստացվում է, որ ֆորմալ տեսանկյունից Երևանի համար ձերհանրապետությունը մնում է որպես Ադրբեջանի մաս, չնայած դա հակասական է հնչում: Ձեզ չի՞ թվում, որ այստեղ ինչ-որիրավական հակասություն կա:

- Այո, մենք պահանջում ենք բանակցային գործընթացում ԼՂՀ լիարժեք մասնակցության ֆորմատի վերականգնում, որին դեմ է Ադրբեջանը և նրա կողմից այս հարցում ոչ կառուցողական մոտեցումն անընդհատ ձգձգում է ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը: Առանց ղարաբաղյան կողմի անմիջական և ամբողջական մասնակցության չի կարող որևէ հաջողություն գրանցվել, քանի որ այնտեղ հենց Ղարաբաղի հարցն է լուծվում, և Ղարաբաղի բնակչությունն էլ պետք է համաձայնություն տա հիմնախնդրի կարգավորման վերջնական տարբերակին:

Ձեր նշած պայմաններում ես որևէ իրավական խնդիր չեմ տեսնում, քանի որ ավելի կարևոր է դե ֆակտո իրավիճակը: Փաստացի, Հայաստանի Հանրապետությունն ուղիղ և հավասար հարաբերություններ ունի պաշտոնական Ստեփանակերտի հետ, որոնք բնորոշ են միջազգային իրավունքի երկու սուբյեկտների: Բացի դրանից, Երևանը նաև չի ճանաչել Ղարաբաղը՝ որպես Ադրբեջանի տարածք:

Ըստ ոչ պաշտոնական հաղորդագրությունների՝ այսպես կոչված «Լավրովի պլանը» ենթադրում է ձերբազատել Հայաստանըտնտեսական բլոկադայից և Ղարաբաղ մտցնել խաղաղապահ զորքեր՝ փոխարենը ադրբեջանական 5 շրջանների վերադաձնելուպայմանով: Նախագահ Սահակյանը օրեր առաջ պահանջել է զերծ մնալ «անհիմն հայտարարություններից»՝ ասելով, որՂարաբաղում հողերի վերադարձ չի լինի: Ձեր կարծիքով, ինչո՞ւ ռուս կամ այլ խաղաղապահները չեն կարող հանրապետությանբնակչության անվտանգությկան երաշխավորը լինել, այն դեպքում, երբ Դուք վերադարձնեք Բաքվին 7 շրջաններից՝ 5-ը:

- Քանի դեռ ղարաբաղյան կողմը չի մասնակցում բանակցային գործընթացին՝ որպես լիարժեք կողմ, ցանկացած պլան կամ առաջարկ, ինչպես արդեն նշեցի, դատապարտված է ձախողման: Մեզ հետ որևէ պլան չի քննարկվել և, դրանից ելնելով, սխալ կլինի որևէ ենթադրություն կամ եզրակացություն անելը: Հակառակ դեպքում այս առումով ոչ պաշտոնական վարկածների շրջանառումն, ինչպես ԼՂՀ նախագահն է հայտարարել, կարող է միայն շահարկման առիթ դառնալ: Խոսքը հավասարապես վերաբերում է նաև տարածաշրջանում խաղաղապահ ուժերի տեղակայմանը: Այսօր Ղարաբաղի բնակչության անվտանգության իրական և միակ ե րաշխավորը Ղարաբաղի պաշտպանության բանակն է, որն ապահովում է նրա խաղաղ կենսագործունեությունը և զսպում Ադրբեջանի ռազմատենչ ագրեսիան:

Մոսկովյան մի շարք լրագրողներ ապրիլի 5-ից հետո այցելել են ադրբեջանական Թեր-թերի շրջան և տեսանկարահանելհայկական հրետանու հասցրած վնասները: Վնասված էին նաև խաղաղ բնակչների տները: Ձեր կարծիքով նման դրվագներըանխուսափելի՞ են 2 կողմերի հրետանիների մենամարտի ընթացքում: Հայկական կողմից խաղաղ բնակիչների շրջանումպատասխան կորուստները ևս անխուսափելի՞ են:

- Ռուսական և միջազգային այլ առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչներ թե՛ ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում, և թե՛ դրանից հետո պարբերաբար հնարավորություն են ունեցել ազատ աշխատելու Ղարաբաղում, և տեսել են, թե ինչպես է ադրբեջանական կողմը հրետակոծության համար թիրախ ընտրել հայկական խաղաղ բնակավայրերը: Սա, իհարկե, ռազմական հանցագործություն է, որին, ցավոք, դեռևս համապատասխան գնահատական չի տվել միջազգային հանրությունը:

Ի տարբերություն Ադրբեջանի՝ մեր Պաշտպանության բանակը երբևէ նպատակային չի հարվածել նրանց խաղաղ բնակավայրերին: Հակառակը՝ մենք բազմիցս հայտարարել ենք, անգամ հաստատող լուսանկարներ ենք հրապարակել, որ ադրբեջանական կողմն իր հրետանին, որով հրետակոծության էր ենթարկում ղարաբաղյան բնակավայրերն ու դիրքերը, տեղակայում է խաղաղ բնակավայրերում: Դրա հետևանքով, բնականաբար, պատասխան գործողությունների ժամանակ ռիսկի տակ էին ընկնում նաև այդ բնակավայրերը: Համոզված եմ, որ իրենք այդ քայլին են գնացել թե՛ մեր հարվածների հավանականությունը նվազեցնելու, թե՛ հարվածների դեպքում իրենց տուժած բնակավայրերը որպես քարոզչական խաղաքարտ օգտագործելու նպատակով: Դա, ինչպես տեղյակ եք, միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտում է, բացի սեփական հասարակության հանդեպ հանցագործություն ու անբարոյականություն լինելուց:

Դուք արդեն նախնական հայտարարել եք ապրիլյան պատերազմի հասցրած վնասի չափերը: Կա՞ն արդյոք հաշվարկներ այնմասին, թե երբ նորից կվերականգնվի հանրապետության ժողովրդական տնտեսությունը. ի՞նչ բնագավառների հաշվին:Կկարողանա արդյո՞ք կառավարությունը նախկին մակարդակի վրա պահել սոցիալական պարտավորվածությունը:

- Եթե տնտեսությանը հասցված ուղղակի վնասները կարելի է այսօր որոշակիացնել, ապա անուղղակի վնասները հաշվարկելու համար դեռ երկար ժամանակ է պահանջվելու: Հետևաբար, այսօր դժվար է կանխատեսել նաև, թե երբ կկարողանանք լիարժեք վերականգնել հանրապետության տնտեսության նախկին մակարդակը: Այնուամենայնիվ, պետք է նշել, որ Ղարաբաղի տնտեսության զարգացման համար կառավարության դեռևս 2008թ.-ին ընտրած առաջնահերթ ուղղությունները՝ հանքարդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, հիդրոէներգետիկան և զբոսաշրջությունը շարունակում են մնալ որպես գերակա ուղղություններ: Նշված հիմնական և ավելի փոքրածավալ այլ ոլորտների զարգացման հաշվին էլ նախատեսում ենք պահպանել երկրի տնտեսության զարգացման վերջին տարիների տեմպերը: Համոզված եմ, որ տնտեսության արագ վերականգնման և հատկապես ներդրումների ներգրավման գործում մեզ կաջակցի նաև հայկական Սփյուռքը:

Ինչ վերաբերում է կառավարության կողմից ստանձնած սոցիալական պարտավորություններին, պետք է ասեմ, որ դրանք հիմնականում պահպանվելու են, քանի որ մեր ունեցած եկամուտները դա թույլ են տալիս:

-Ձեր կառավարությունը վերջին տարիներին որպես գլխավոր խնդիր է դրել զբոսաշրջության զարգացումը: Ձեր կարծիքով նորիցե՞րբ կվերականգնվի օտարերկյա զբոսաշրջիկների հոսքը:

-Նախ ասեմ, որ Ղարաբաղի զբոսաշրջային վայրերը բավականին հեռու են գտնվում սահմանային գոտիներից և դրանք շատ անվտանգ են: Այս մասին քաջատեղյակ են բոլոր այն զբոսաշրջիկները, ովքեր հաճախ են այցելում Ղարաբաղ: Իհարկե, որոշակի ակտիվության պատերազմական գործողությունների դադարից հետո միշտ էլ որոշակի ժամանակ զբոսաշրջիկների մի մասը զգուշանում է այդ տարածքներ այցելելուց, և նաև այդ հանգամանքն է պայմանավորում տնտեսության վերոնշյալ անուղղակի վնասները: Սակայն կարծում եմ՝ այդ դադարը երկար չի տևի, քանի որ Ղարաբաղն իր բնաշխարհով ու տեսարժան վայրերով համ արվում է Կովկասի հրաշալիքը և անհնար է այստեղ չայցելել: Բացի դրանից, փորձելու ենք հետևողական աշխատանքով բարձրացնել Ղարաբաղի զբոսաշրջային գրավչությունը, ինչն իր դրական ազդեցությունը կթողնի զբոսաշրջիկների հոսքի վրա:

 

Երևի կգա ժամանակ, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղաuպանnւթյան թեման, ինչպես դա անում է Արցախի հարցում․ Աբրահամյան Ջրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են 2 օր առաջ ջրшհեղձ եղած տղամարդու մարմինը Արդարությունը հաղթում է միայն այն ժամանակ, երբ դրա թիկունքին կանգնած է կազմակերպված և պահանջատեր պետությունը. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեի» մեծ ընտանիքը հաստատակամ է իր նպատակադրման` հակազգային վարչախմբի հեռացման և ազգային իշխանության հաստատման հարցումՀայոց ցեղասպանության ճանաչում և պետական շահերի առաջնահերթությունը. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ում տան բակում տերերը հայտնաբերել են 2 000 տարվա հռոմեական տապանաքար, որը Երկրորդ համաշխարհայինի տարիներին անհետացել էր թանգարանիցՀեռախոսների IMEI-ների բազան. մեզ վերահսկելու նոր քայլը ու ՍԴ քննությունը. Էդմոն ՄարուքյանANCA-ն կոչ է անում արգելափակել Թուրքիային 700 մլն դոլարի ավիաշարժիչների վաճառքըՆեթանյահուն հայտնել է, որ աջակցում է Իսրայելի ԱԳ նախարարի կողմից ներկայացվելիք Հայոց ցեղաuպանության ճանաչման նախագծինՀայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրը Uպանվել է Ուկրաինայի գլխավոր շտաբի գնդապետը, որը ներգրավված էր Ղրիմում ահաբեկչության նախապատրաստման մեջ․ ՌԴ ԱԴԾՍպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշինՓաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը. այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու. ադրբեջանագետ 100-ամյա կինը բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը՝ «Օրական 40 ծխախոտ և մուրաբա»Ռուսաստանի շրջաններից մեկում արձանագրվել է 23 անտառային հրդեհ՝ ավելի քան 3,6 հազար հա տարածքում QS World University Rankings 2027․ Հայաստանի բարձրագույն կրթության ահազանգը․ Արմեն ՄանվելյանՄերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաները առաջիկա օրերին կհայտնվեն «իսկական դժnխքում»․ ԻՀՊԿՍտորագրելով շրջանակային համաձայնագիրը Լիբանանի կառավարությունն ըստ էության ճանաչել է Իսրայելի պետությանը, ինչը մինչ այդ պաշտոնապես չէր արվում․ Արտակ Զաքարյան Հորոսկոպ. Յուպիտերը Առյուծի մեջ բացում է բախտի շրջան բոլոր նշանների համար Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը ՍԴ վճռի սպասումով. ԲՀԿ-ի պայքարը շարունակվում է ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ ԹրամփԳեղարքունիքի մարզում` Գեղամավան գյուղի մուտքի մոտ, բшխվել են «Audi»-ն և «Lada»-ն․ 9 վիրավnրից 2-ն անչափահաս ենԼիբանանի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը hարված է Իրանին․ Նեթանյահու Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան Էդուարդ Սպերցյանը մոտ ժամանակներս կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Ահլի» ակումբումՏարադրամի փոխարժեքները` այսօր Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրում հրդեհ է բռնկվել շինհրապարակում Սառը ծովի ջուրը մեծացնում է էներգիայի արտադրությունը. Թայվանցի գիտնականները ապացուցել են լողացող արևային էլեկտրակայանների առավելությունները Վթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում Ուկրաինան հարվшծել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ Թրամփ Գերմանիայի Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի ԱՄՆ-ը կխթանի Հնդկաստանի և Վենեսուելայի միջև էներգետիկ համագործակցությունը. ՌուբիոԲալթյան երկրները Եվրամիությանը կոչ են արել հնարավորինս շուտ ներկայացնել ռուսական նավթից լիակատար հրաժարվելու ծրագիրը․ FTՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Արարատի մարզում. 4 անձ է ձերբակալվելՈչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄԱդրբեջանական լրատվամիջոցները հիստերիայի մեջ են ընկել ռուսական հեռուստաալիքի ռեպորտաժում Արցախի դրոշով թևանշանի պատճառովԻնչպես է Զիգմունդ Ֆրոյդի թոռը հոգնած պետական ծառայողին վերածել 39 միլիոն դոլար արժողությամբ գլուխգործոցի Վրաստանում թմրամիջոցների մաքսանենգության և իրացման գործով Թուրքիայի և Ճապոնիայի քաղաքացիներ են ձերբակալվելՊայծառ կապույտ մազեր և փիրսինգ. Նորթ Ուեսթը զարմացրել է Փարիզի նորաձևության շաբաթվա հանդիսատեսինԵրեկվա փակ հանդիպումից հատվածներ․ Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակելԴուք եղել եք, կաք և մնալու եք շրիշակից ցածր. Մարիաննա ՂահրամանյանՄեսսին Հորդանանի դեմ խաղը կսկսի պահեստայինների նստարանից ԱՄՆ ԶՈւ-ն հայտնել են Իրանին hարվածելու մասին