Երևան, 09.Մայիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վարորդները ազդանշաններով աջակցում են «ՈւԺեղ Հայաստանին» Ոչ ոք չի՛ խլելու փոփոխության մեր հույսը. Քվեարկի՛ր 3-ի օգտին «Շառլատանին փոխարինելու է գալիս ազգային բարերարը»․ Էդգար Ղազարյան Մենկարկում է «Լուսավոր Հայաստան»–ի քարոզարշավը Երասխից․ Էդմոն Մարուքյան «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Եռատոնի առթիվ. Արշակ Կարապետյան Այս օրը պետք է դառնա նոր սկզբի և նոր պատասխանատվության խորհրդանիշ․ Նաիրի Սարգսյան Մեզ հետաքրքրում է ոչ թե ցուցակում լինելը, այլ երկրի ապագան․ Ցոլակ Ակոպյան Էս մարդկանց ճամփել է պետք, իրենք վատ խոսույթ են մտցնում, կռիվ են մտցնում մեր մեջ. Նարեկ Կարապետյան Մեր սահմանների ամրությունը սկսվում է գյուղացուց, և նրանց խնդիրներն ու հոգսերը պետք է լինեն յուրաքանչյուրիս ուշադրության կենտրոնում. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ինչ կլինի քարոզարշավի վերջում. Վահե Հովհաննիսյան


Առճակատման նոր փուլը. էսկալացիայի գինը և անգործության ռիսկերը

Միջազգային
Ինչպես հայտնի ասացվածքն է ասում, տարբերությունը լավատեսի ու հոռետեսի միջև կայանում է նրանում, որ լավատեսը կարծում է, որ գործերը սրանից վատ այլևս լինել չեն կարող, մինչդեռ հոռետեսը մտածում է, որ կարող են ու դեռ ավելի վատթար էլ կլինեն: Մալազիական ավիաուղիներին պատկանող խփված “Բոինգի” պատմությունը մեզ ցույց է տալիս, որ այսօր ավելի իրավացի են հոռետեսները, քան լավատեսները: Ավիալայների կործանումը սարսափելի միջադեպ էր, որը նաև լիովին բացահայտեց ռուս-ամերիկյան հարաբերությունների ողջ կոնֆլիկտայնությունը և ավելին` Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններն ու միմյանց նկատմամբ ունեցած վերաբերմունքը: Բացի Ռուսաստանի հանդեպ ունեցած ընդհանուր թշնամական վերաբերմունքից ոչ բարյացակամ, նույնիսկ թշնամական քաղաքականությունից ու Վաշինգթոնի ու Կիևի ներկայացրած փաստերից, մի պատճառն էլ, թե ինչու ԱՄՆ-ն ու ԵՄ-ն խթված ինքնաթիռի մեղքը բարդում են աշխարհազորայինների վրա, այն տրամաբանական վարկածն է, թե ինքնաթիռը խփել է իր տարածքում կոնֆլիկտի այն կողմը, որը ենթարկվում էր անընդհատ օդային հարձակումների ու ռմբահարումների ու մինչ այդ արդեն հակառակորդի մի քանի ինքնաթիռներ ոչնչացրել էր, և ոչ թե այն կողմը, որը օդային հարձակման ու ռմբահարման չէր ենթարկվել ու հետևաբար նաև իր ծառայողական, այսպես կոչված, կենսագրության մեջ նման փորձ չուներ: Նույն կերպ նաև դյուրին կլիներ ենթադրել, որ ապստամբած աշխարհազորայինները, ովքեր ունեն համեմատաբար ավելի թույլ զարգացած հետախուզական միջոցներ ու հրամանների կատարման թույլ վերահսկողական համակարգ, կարող էին սխալմամբ ռմբահարել մարդատար ինքնաթիռը, քան լավ կազմակերպված Ուկրաինայի կառավարական ուժերը: Ու քանի որ ավելի քիչ հավանականություն կա մտածելու, որ ուկրաինական զորքերը կարող էին ռմբահարել սխալմամբ, ապա եթե պարզվեր, որ ինքնթիռի կործանումը եղել է պատահականության արդյունք՝ կարող էր արդեն հարցը ներկայացվել այն կոնտեքստով, որ նրանք դա արել են մտածված կերպով՝ նպատակ ունենալով պրովոկացիայի ենթարկել ու ծուղակի մեջ գցել Ռուսաստանին ու աշխարհազորայիններին: Այդ դեպքում, նման ահավոր հանցանքի հետևում կանգնած է լինում Կիևը ու այս դեպքում իրենց ցուցաբերած օգնության հարցում և ԱՄՆ-ն, և ԵՄ-ն պետք է որոշակի կերպով վերանայումներ կատարեն: Ուկրաինայի ներկայիս կառավարությունը իշխանության է եկել Վաշինգթոնի ու Բրյուսելի օժանդակությամբ միայն, որ ընկալվում է որպես Արևմուտքի բարեկամ ու արևմտամետ, հետևաբար օժանդակության դադարեցումը պիտի հիմնավորված լիներ հստակ ապացույցներով, չնայած որ որոշները և ԱՄՆ-ում և Եվրոպայում որևէ ապացույցի չեն էլ հավատա: ԱՄՆ-ի ու ԵՄ-ի համար այսօր խաղասեղանին ավելին է դրված, քան Ուկրաինան: Ռուսաստանը Վլ. Պուտինի ղեկավարությամբ օրըստօրե ավելի ու ավելի է ընկալվում որպես վերածնվող գերտերություն, ով ուղղակի մարտահրավեր է նետում իշխող համաշխարհային աշխարհաքաղաքական կարգին, որը ձևավորվել էր Սառը պատերազմի ավարտից հետո, որ մերժում է ավելի ու ավելի հստակ կերպով արևմտյան այն պատկերացումները, թե ինչպես պիտի իրականացվի միջազգային քաղաքականությունը և առանձին պետություններ ինչպես պետք է իրենց գործերը վարեն իրենց իսկ տանը: Ռուսաստանի կտրուկ քայլերը Ուկրաինայում հաստատեցին Արևմուտքի այն վատթար կասկածները, որոնք նրանք վերագրում էին Մոսկվային որպես հավակնություններ: Եթե անկեղծ, ապա Ռուսաստանն այսօր բավական բարդ երկընտրանքի առաջ է: Եթե շարունակի իր օժանդակությունը աշխարհազորայիններին, ապա կառերեսվի նոր պատժամիջոցների հետ ու նաև Հյուսիսատլանտյան դաշինքը իր ենթակառույցները էլ ավելի կմոտիկացնի ռուսական սահմաններին, ու քանի դեռ Մոսկվան դեռ նոր միությունների մեջ չի մտել, ապա Ռուսաստանը կարող է հայտնվել ՆԱՏՕ-ի հետ միայնակ առճակատողի դերում հայտնվել, իսկ այստեղ պետք է հաշվի առնել, որ ՆԱՏՕ-ն և՛ իր բնակչության քանակով, և՛ տնտեսական հզորությամբ գերազանցում է Ռուսաստանին: Մյուս կողմից, սակայն, Եվրոպան չի ցանկանում դադարեցնել իր տնտեսական կապերը Ռուսաստանի հետ, ինչն էլ պայմանավորում էր համեմատաբար մեղմ պատժամիջոցները ԱՄՆ համեմատությամբ: Սակայն Միացյալ Նահանգների ճնշումը ու Շվեդիայի, Մերձբալթյան երկրների ու Լեհաստանի տրամադրվածությունը կասկածի տեղիք չեն թողնում, որ ԵՄ-ն ևս կմիանա ԱՄՆ-ին նաև ապագայում, կոնֆլիկտի հետագա խորացման դեպքում: Պատահական չէ, հետևաբար, այս ամենի ֆոնին, որ ռուսական տնտեսության պատասխանատուները փորձում են կոնֆլիկտից ելքերի ճանապարհներ որոնել ու ավելի են հակվում աշխարհազորայիններին աջակցելուց հրաժարվելուն: Տնտեսական նման տեսլականի կողմնակից են նրանք հատկապես, ովքեր ոչ միայն բարոյական պատասխանատվություն են զգում Արևելյան Ուկրաինայի բնակչության հանդեպ, այլ նաև որոշակի թերամտություն ունեն կոնֆլիկտի շարունակման հարցում և կարծում են, որ նահանջով՝ Մոսկվան կկարողանա վերականգնել Արևմուտքի հետ իր գործընկերային հարաբերությունները: Եթե ուսումնասիրենք պատժամիջոցների պատմությունը, ապա փորձը ցույց է տալիս, որ ավելի հեշտ է դրանք մտցնելը, քան հանելը: Այստեղ հարկ է հաշվի առնել, որ Ռուսաստանի ու անձամբ նախագահ Պուտինի քաղաքականությունը Եվրոպայի շատ հատվածներում դժգոհությունների առիթ էին տալիս ու դեռ դժվար է կարծիք հայտնել, որ Ուկրաինայում նահանջի դեպքում կդիտարկվի որպես թուլության նշան, այլ ոչ թե զսպվածության: Չի բացառվում, որ դրան կհաջորդեն նաև այլ պահանջներ, ասենք օրինակ` հրաժարվել Ղրիմից, ավելի կրավորական դառնալ միջազգային քաղաքականության մեջ, իսկ երկրի ներսում էլ մեծ ազատություններ ապահովել արևմտյան ոգով: Օբամայի վարչակազմը և շատերը Կոնգրեսում երևի իրոք հավատում են, որ սանկցիաները աշխատում են ու եթե ԱՄՆ ու ԵՄ-ն հանդես գան միասնաբար, ապա հնարավոր տնտեսական կատաստրոֆայի վախից Ռուսաստանը հաստատ լուրջ նահանջի կհամաձայնի, ընդհուպ մինչև երկրի վարչակազմի փոփոխության: Այդ տեսլականով է բացատրվում ԱՄՆ կողմից նորանոր սանկցիաների կիրառումը Ռուսաստանի հանդեպ, որը այդպես էլ մնում է անպատասխան: Երևի Վաշինգթոնում այն միտքն է գերիշխում, որ ԱՄՆ-ն կարող է ավելի ու ավելի խստացնել իր սանկցիաները ու Մոսկվայի կողմից պատասխանի չսպասել: Այս տրամաբանությունը վտանգավոր է հենց ամերիկյան կողմի համար, քանզի այս պահին, ինչքան էլ ինքնավստահ լինեն, ամերիկացիները համարժեք պատասխանի սպասումի մեջ են Ռուսաստանի կողմից: Իսկ եթե գա այն պահը, որ սանկցիաները իրոք լուրջ վնասներ պատճառեն ռուսական տնտեսությանը և Մոսկվան իր հերթին որոշի խորացնել կոնֆլիկտն ու անցնելով տնտեսական պատերազմի՝ դադարեցնի կամ կտրուկ նվազեցնի ԵՄ-ին էներգետիկ ապահովումը` սեփական տնտեսությունը կայունացնելու համար: Այո, դա կարող է ցավոտ լինել ռուսական տնտեսության ու ֆինանսական վիճակի համար, սակայն հենց նույն ամերիկյան մասնագետներն են նշում, որ Մոսկվան ավելի երկար կարող է ապրել սեփական ֆինանսների հաշվին, քան Եվրոպան՝ առանց ռուսական գազի: Բացի այդ, Ռուսաստանը կարող է էլ ավելի լուրջ քայլերի գնալ ու ապակայունացնել իրավիճակը ՆԱՏՕ-ի անդամ այն երկրներում, որտեղ զգալի ռուսական սփյուռք գոյություն ունի` օժանդակելով ԱՄՆ-ին թշնամի բազմաթիվ շարժումների ու կառույցների ներգրավելով իր ավանդական դաշնակիցներ ԿԺԴՀ-ին, Չինաստանին: Այս պահին դեռ բացառում ենք ռուսական զինված ուժերի ուղղակի միջամտության հնարավորությունը: Այստեղ հարկ է հիշել պատմական մի փաստ. ժամանակին հենց ամերիկյան պատժամիջոցները ստիպեցին, որպեսզի ճապոնացիները հարձակում գործեին 1941-ին Պիրլ-Հարբորի վրա: Թեև Հյուսիսատլանտյան դաշինքն ունի ռազմական առավելություններ, սակայն ռուսական նորացված բանակն առավելություններ ունի հնարավոր ռազմական գործողությունների թատերաբեմում` Արևելյան Եվրոպայում և, բացի այդ, տասը մեկի հարաբերակցությամբ գերազանցում է տակտիակական միջուկային զենքով ՆԱՏՕ-ին: Ամերիկյան հանրությունը դեմ չէ Ռուսաստանին պատժել տնտեսական սանկցիաներով, սակայն այնքան ժամանակ, քանի դեռ բուն ամերիկյան տնտեսությունը չի սկսել վճարել այդ սանկցիաների դիմաց: ԱՄՆ հանրային կարծիքը մեծամասնաբար դեմ է Ուկրաինայում ռազմական ուժի կիրառմանը, այն դեպքում, երբ դեռ հայտնի չէ, թե եվրոպացիների քանի տոկոսն են կողմնակից արյուն թափել ու ֆինանսներ ծախսել հանուն Հյուսիսատլանտյան դաշինքի հնարավոր նոր անդամ պետության պաշտպանության համար: Կարելի է ասել, որ Օբաման ինքը հակված չէ շարունակելու Ռուսաստանի հետ հետագա առճակատումը կամ առավել ևս դրա խորացումը, սակայն սրանով հանդերձ շարունակում է պահանջել ռուսներից փոխել իրենց քաղաքական կուրսը: Եվ նա, և Կոնգրեսում մեծամասնությունը անկեղծորեն երևի հավատում են, որ առանց ռազմական պատերազմի հնարավոր է ստիպել ու հասնել դրան տնտեսական գլոբալ ապակայունացման ու հենց Ամերիկայի տնտեսության վնասների գնով: Սակայն մի պարզ հարց. որքանով է դա իրատեսական: Պուտնին հաճախ են համեմատում Ստալինի հետ: Սակայն նույնիսկ համեմատողները թերևս իրենք հոգու խորքում երազում են, որ նա ավելի նման լինի ողջամիտ ու կանխատեսելի Չեմբեռլինին, գոնե Արևմուտքի հետ առճակատման հարցում: Բայց և այնպես, բոլորն էլ աստիճանաբար հասկանում են, որ Ռուսաստանի հետ գործ ունենալը բավական ռիսակային է ու կարող է դառնալ ճակատագրական: Արման Համբարձումյան
Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. Մերց«Համահայկական ճակատ»-ի անդամ, զինված ուժերի պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյանը հանրային դիմել է Սուրեն ՊապիկյանինԱյսօր Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 8 վագոն դիզելային վառելիք Ուժեղ ֆոտոշարք ՍիսիանիցTikTok-ի շքեղության դարաշրջանը. Ինչու են բոլորը հանկարծակի գնում Birkin Հիմա էլ սահմանն անվտանգ չէ, խաղաղությունը սրտիկ անելով չի հաստատվում. ՄիքայելյանԱրամ Վարդևանյանի «Ուժեղ պարը» սիսիանցիների հետԱյ հատ-հատ բերել ու վերադարձնել ժողովրդին կտենաք ոնց ա լինում․ Արսեն ՎարդանյանՊետեր Մադյարն ընտրվել է Հունգարիայի վարչապետ Կոտայքի մարզում «Opel Zafira»-ն բшխվել է բաժանարար գոտու ծառերին, ապա երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվելԿոշիկի կրունկից էլ փոքր պայուսակ. Քիմ Քարդաշյանը ցուցադրել է 100,000 դոլար արժողությամբ հազվագյուտ Hermes-ըՄեծ հաղթանակը և հայ ժողովրդի մեծ սխրանքը. Արման Վարդանյան Շառից, փորձանքից, Նիկոլից հեռու մնացեք, ժողովուրդ ջան. մարդուն պրոբլեմի մասին խոսելու համար հեռացրին աշխատանքից. Էդմոն ՄարուքյանՎեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿՍիսիանցիները նկարվում են Նարեկ Կարապետյանի հետԵրևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն, «Mercedes-ը և «ՎԱԶ 2102»-ը, քիչ հետո՝ «Toyota Alphard»-ը և «Opel Zafira»-ն«Ռեալը» բանակցություններ է սկսել Ժոզե Մոուրինյուի հետ՝ նրան վերադարձնելու նպատակովՆարեկ Կարապետյանը թիմակիցների հետ Սիսիանում է․ ուղիղՔարոզարշավ օր 1-ին. գյուղ Տափերական․ Նարեկ Կարապետյան«Պատերազմում պարտվելը չի նշանակում, որ մենք սխալ էինք։ Մենք ունեցել ենք հաղթանակներ, դա նշանակում է, որ չի կարելի հաղթանակած ժողովրդին դեմոտիվացնել». Էդմոն ՄարուքյանԽորենացի և Զաքյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Volkwagen ID4»-ը և «BMW»-ն «Մեր պապերը հաղթել են Մեծ հայրենականում, հայրերը՝ Արցախում, իսկ մեր սերունդը պետք է պահպանի Հայաստանի սուվերեն պետականությունը»․ Մհեր ԱվետիսյանԻշխանական քարոզչամեքենան ստում է․ երեկ հանրահավաքի վայրից որևիցե անձ բերման չի ենթարկվելՊենտագոնը հրապարակել է տասնյակ չբացահայտված թռչող օբյեկտների մասին ֆայլեր Ժողովուրդ, դու հեռատես ես, պտուղը ծառից հեռու չի ընկնում․ Արշակ ԿարապետյանՇուշիի ազատագրման հերոսական փաստը պատմության էջերից մաքրելը, քողարկելը կամ խմբագրելը պարզապես անհնար է. Աբրահամյան TCL-ը՝ սպորտի առանցքային գործընկերՇնորհակալ եմ ձեզ իմ ու մեր կուսակցության կողքին լինելու համար․ Սամվել Կարապետյանի խոսքը՝ աջակիցներին ՀՃԿ և ԴՕԿ կուսակցությունները` ԵռաբլուրումՀաղթանակի օրով ենք սկսում քարոզարշավի մեկնարկը. Նառա ԳևորգյանԲՀԿ նախընտրական ցուցակի անդամ՝ Անդրանիկ Թևանյանի ասուլիսը Փաշինյանը կարող է հաղթել միայն ընտրողների ցածր մասնակցության դեպքում Փաշինյանը համառորեն խմբագրում է պատմությունը ՌԴ ԱԳՆ-ն սրում է հռետորաբանությունը, բայց առայժմ զերծ են մնում կոշտ քայլերից Մյուս տարի ավելի լիաթոք ու լիարժեք շնորհավորենք մեր տոնացույցի այս կարևոագույն տոներից մեկը. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» անդամներն այցելեցին «Եռաբլուր» պանթեոն և գլուխ խոնարհեցին արցախյան ազատամարտերի զոհերի հիշատակինԹշնամական ցնդաբանության հեղինակն ի՞նչ էր անում ժամանակին Ստեփանակերտի եղբայրական գերեզմանում. Դավիթ ՍարգսյանԻ դեպ, երեկ աշխատանքային օր էր, հետևաբար Նիկոլ Փաշինյանը վարչապետի գործառույթների շրջանակում պիտի իրականացնելիս լիներ իր աշխատանքային պարտականությունները. Ա. ԿոստանյանԳյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` ՏափերականումԴու՛ դավաճան ես, գիտեիր, որ հանձնելու ես Արցախը և այդ ընթացքում 5000 մարդու գլուխ ես կերել. Չալաբյան Եթե հայ-ռուսական հարաբերությունները պահպանվեն,մենք կապրենք անվտանգ. Մհեր Ավետիսյան Ամաչում են գան, ո՞նց գան․ Մարուքյանը՝ Փաշինյանի՝ Եռաբլուր չայցելելու մասին Ղարաբաղյան շարժումը ո՞նց է սխալ, ժողովուրդն իրեն պաշտպանել է, ուրեմն սխա՞լ է, մենք հիմա էլ ենք ճիշտ. Մարուքյան «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուր զինվորական պանթեոնում ենՄեր սիրելի վետերաններ, խոնարհումս ձեզ. Աննա ՂուկասյանՆիկոլ Փաշինյանը 2021 թվականին եկել է մի ծրագրով, սակայն կատարել է տրամագծորեն հակառակը․ Նաիրի ՍարգսյանՏանիքների վրա տեղադրված արևային էներգիան հաջողության գրավականն է «ՀայաՔվե» միավորման անդամներն այցելեցին «Հաղթանակ» զբոսայգիՄայիսի 9-ը հնարավոր չէ ջնջել հայ ժողովրդի պատմությունից, որքան էլ փոքրիկ խմբակը ցանկանա․ «Ուժեղ Հայաստան» Կար ժամանակ, երբ մայիսը մեր հաղթանակների ու հպարտության ամիսն էր. մեզնից դա խլեցին, մեզ թողեցին պարտություն ու խեղճություն. Ծառուկյան