Yerevan, 03.August.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Առճակատման նոր փուլը. էսկալացիայի գինը և անգործության ռիսկերը

International news
Ինչպես հայտնի ասացվածքն է ասում, տարբերությունը լավատեսի ու հոռետեսի միջև կայանում է նրանում, որ լավատեսը կարծում է, որ գործերը սրանից վատ այլևս լինել չեն կարող, մինչդեռ հոռետեսը մտածում է, որ կարող են ու դեռ ավելի վատթար էլ կլինեն: Մալազիական ավիաուղիներին պատկանող խփված “Բոինգի” պատմությունը մեզ ցույց է տալիս, որ այսօր ավելի իրավացի են հոռետեսները, քան լավատեսները: Ավիալայների կործանումը սարսափելի միջադեպ էր, որը նաև լիովին բացահայտեց ռուս-ամերիկյան հարաբերությունների ողջ կոնֆլիկտայնությունը և ավելին` Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններն ու միմյանց նկատմամբ ունեցած վերաբերմունքը: Բացի Ռուսաստանի հանդեպ ունեցած ընդհանուր թշնամական վերաբերմունքից ոչ բարյացակամ, նույնիսկ թշնամական քաղաքականությունից ու Վաշինգթոնի ու Կիևի ներկայացրած փաստերից, մի պատճառն էլ, թե ինչու ԱՄՆ-ն ու ԵՄ-ն խթված ինքնաթիռի մեղքը բարդում են աշխարհազորայինների վրա, այն տրամաբանական վարկածն է, թե ինքնաթիռը խփել է իր տարածքում կոնֆլիկտի այն կողմը, որը ենթարկվում էր անընդհատ օդային հարձակումների ու ռմբահարումների ու մինչ այդ արդեն հակառակորդի մի քանի ինքնաթիռներ ոչնչացրել էր, և ոչ թե այն կողմը, որը օդային հարձակման ու ռմբահարման չէր ենթարկվել ու հետևաբար նաև իր ծառայողական, այսպես կոչված, կենսագրության մեջ նման փորձ չուներ: Նույն կերպ նաև դյուրին կլիներ ենթադրել, որ ապստամբած աշխարհազորայինները, ովքեր ունեն համեմատաբար ավելի թույլ զարգացած հետախուզական միջոցներ ու հրամանների կատարման թույլ վերահսկողական համակարգ, կարող էին սխալմամբ ռմբահարել մարդատար ինքնաթիռը, քան լավ կազմակերպված Ուկրաինայի կառավարական ուժերը: Ու քանի որ ավելի քիչ հավանականություն կա մտածելու, որ ուկրաինական զորքերը կարող էին ռմբահարել սխալմամբ, ապա եթե պարզվեր, որ ինքնթիռի կործանումը եղել է պատահականության արդյունք՝ կարող էր արդեն հարցը ներկայացվել այն կոնտեքստով, որ նրանք դա արել են մտածված կերպով՝ նպատակ ունենալով պրովոկացիայի ենթարկել ու ծուղակի մեջ գցել Ռուսաստանին ու աշխարհազորայիններին: Այդ դեպքում, նման ահավոր հանցանքի հետևում կանգնած է լինում Կիևը ու այս դեպքում իրենց ցուցաբերած օգնության հարցում և ԱՄՆ-ն, և ԵՄ-ն պետք է որոշակի կերպով վերանայումներ կատարեն: Ուկրաինայի ներկայիս կառավարությունը իշխանության է եկել Վաշինգթոնի ու Բրյուսելի օժանդակությամբ միայն, որ ընկալվում է որպես Արևմուտքի բարեկամ ու արևմտամետ, հետևաբար օժանդակության դադարեցումը պիտի հիմնավորված լիներ հստակ ապացույցներով, չնայած որ որոշները և ԱՄՆ-ում և Եվրոպայում որևէ ապացույցի չեն էլ հավատա: ԱՄՆ-ի ու ԵՄ-ի համար այսօր խաղասեղանին ավելին է դրված, քան Ուկրաինան: Ռուսաստանը Վլ. Պուտինի ղեկավարությամբ օրըստօրե ավելի ու ավելի է ընկալվում որպես վերածնվող գերտերություն, ով ուղղակի մարտահրավեր է նետում իշխող համաշխարհային աշխարհաքաղաքական կարգին, որը ձևավորվել էր Սառը պատերազմի ավարտից հետո, որ մերժում է ավելի ու ավելի հստակ կերպով արևմտյան այն պատկերացումները, թե ինչպես պիտի իրականացվի միջազգային քաղաքականությունը և առանձին պետություններ ինչպես պետք է իրենց գործերը վարեն իրենց իսկ տանը: Ռուսաստանի կտրուկ քայլերը Ուկրաինայում հաստատեցին Արևմուտքի այն վատթար կասկածները, որոնք նրանք վերագրում էին Մոսկվային որպես հավակնություններ: Եթե անկեղծ, ապա Ռուսաստանն այսօր բավական բարդ երկընտրանքի առաջ է: Եթե շարունակի իր օժանդակությունը աշխարհազորայիններին, ապա կառերեսվի նոր պատժամիջոցների հետ ու նաև Հյուսիսատլանտյան դաշինքը իր ենթակառույցները էլ ավելի կմոտիկացնի ռուսական սահմաններին, ու քանի դեռ Մոսկվան դեռ նոր միությունների մեջ չի մտել, ապա Ռուսաստանը կարող է հայտնվել ՆԱՏՕ-ի հետ միայնակ առճակատողի դերում հայտնվել, իսկ այստեղ պետք է հաշվի առնել, որ ՆԱՏՕ-ն և՛ իր բնակչության քանակով, և՛ տնտեսական հզորությամբ գերազանցում է Ռուսաստանին: Մյուս կողմից, սակայն, Եվրոպան չի ցանկանում դադարեցնել իր տնտեսական կապերը Ռուսաստանի հետ, ինչն էլ պայմանավորում էր համեմատաբար մեղմ պատժամիջոցները ԱՄՆ համեմատությամբ: Սակայն Միացյալ Նահանգների ճնշումը ու Շվեդիայի, Մերձբալթյան երկրների ու Լեհաստանի տրամադրվածությունը կասկածի տեղիք չեն թողնում, որ ԵՄ-ն ևս կմիանա ԱՄՆ-ին նաև ապագայում, կոնֆլիկտի հետագա խորացման դեպքում: Պատահական չէ, հետևաբար, այս ամենի ֆոնին, որ ռուսական տնտեսության պատասխանատուները փորձում են կոնֆլիկտից ելքերի ճանապարհներ որոնել ու ավելի են հակվում աշխարհազորայիններին աջակցելուց հրաժարվելուն: Տնտեսական նման տեսլականի կողմնակից են նրանք հատկապես, ովքեր ոչ միայն բարոյական պատասխանատվություն են զգում Արևելյան Ուկրաինայի բնակչության հանդեպ, այլ նաև որոշակի թերամտություն ունեն կոնֆլիկտի շարունակման հարցում և կարծում են, որ նահանջով՝ Մոսկվան կկարողանա վերականգնել Արևմուտքի հետ իր գործընկերային հարաբերությունները: Եթե ուսումնասիրենք պատժամիջոցների պատմությունը, ապա փորձը ցույց է տալիս, որ ավելի հեշտ է դրանք մտցնելը, քան հանելը: Այստեղ հարկ է հաշվի առնել, որ Ռուսաստանի ու անձամբ նախագահ Պուտինի քաղաքականությունը Եվրոպայի շատ հատվածներում դժգոհությունների առիթ էին տալիս ու դեռ դժվար է կարծիք հայտնել, որ Ուկրաինայում նահանջի դեպքում կդիտարկվի որպես թուլության նշան, այլ ոչ թե զսպվածության: Չի բացառվում, որ դրան կհաջորդեն նաև այլ պահանջներ, ասենք օրինակ` հրաժարվել Ղրիմից, ավելի կրավորական դառնալ միջազգային քաղաքականության մեջ, իսկ երկրի ներսում էլ մեծ ազատություններ ապահովել արևմտյան ոգով: Օբամայի վարչակազմը և շատերը Կոնգրեսում երևի իրոք հավատում են, որ սանկցիաները աշխատում են ու եթե ԱՄՆ ու ԵՄ-ն հանդես գան միասնաբար, ապա հնարավոր տնտեսական կատաստրոֆայի վախից Ռուսաստանը հաստատ լուրջ նահանջի կհամաձայնի, ընդհուպ մինչև երկրի վարչակազմի փոփոխության: Այդ տեսլականով է բացատրվում ԱՄՆ կողմից նորանոր սանկցիաների կիրառումը Ռուսաստանի հանդեպ, որը այդպես էլ մնում է անպատասխան: Երևի Վաշինգթոնում այն միտքն է գերիշխում, որ ԱՄՆ-ն կարող է ավելի ու ավելի խստացնել իր սանկցիաները ու Մոսկվայի կողմից պատասխանի չսպասել: Այս տրամաբանությունը վտանգավոր է հենց ամերիկյան կողմի համար, քանզի այս պահին, ինչքան էլ ինքնավստահ լինեն, ամերիկացիները համարժեք պատասխանի սպասումի մեջ են Ռուսաստանի կողմից: Իսկ եթե գա այն պահը, որ սանկցիաները իրոք լուրջ վնասներ պատճառեն ռուսական տնտեսությանը և Մոսկվան իր հերթին որոշի խորացնել կոնֆլիկտն ու անցնելով տնտեսական պատերազմի՝ դադարեցնի կամ կտրուկ նվազեցնի ԵՄ-ին էներգետիկ ապահովումը` սեփական տնտեսությունը կայունացնելու համար: Այո, դա կարող է ցավոտ լինել ռուսական տնտեսության ու ֆինանսական վիճակի համար, սակայն հենց նույն ամերիկյան մասնագետներն են նշում, որ Մոսկվան ավելի երկար կարող է ապրել սեփական ֆինանսների հաշվին, քան Եվրոպան՝ առանց ռուսական գազի: Բացի այդ, Ռուսաստանը կարող է էլ ավելի լուրջ քայլերի գնալ ու ապակայունացնել իրավիճակը ՆԱՏՕ-ի անդամ այն երկրներում, որտեղ զգալի ռուսական սփյուռք գոյություն ունի` օժանդակելով ԱՄՆ-ին թշնամի բազմաթիվ շարժումների ու կառույցների ներգրավելով իր ավանդական դաշնակիցներ ԿԺԴՀ-ին, Չինաստանին: Այս պահին դեռ բացառում ենք ռուսական զինված ուժերի ուղղակի միջամտության հնարավորությունը: Այստեղ հարկ է հիշել պատմական մի փաստ. ժամանակին հենց ամերիկյան պատժամիջոցները ստիպեցին, որպեսզի ճապոնացիները հարձակում գործեին 1941-ին Պիրլ-Հարբորի վրա: Թեև Հյուսիսատլանտյան դաշինքն ունի ռազմական առավելություններ, սակայն ռուսական նորացված բանակն առավելություններ ունի հնարավոր ռազմական գործողությունների թատերաբեմում` Արևելյան Եվրոպայում և, բացի այդ, տասը մեկի հարաբերակցությամբ գերազանցում է տակտիակական միջուկային զենքով ՆԱՏՕ-ին: Ամերիկյան հանրությունը դեմ չէ Ռուսաստանին պատժել տնտեսական սանկցիաներով, սակայն այնքան ժամանակ, քանի դեռ բուն ամերիկյան տնտեսությունը չի սկսել վճարել այդ սանկցիաների դիմաց: ԱՄՆ հանրային կարծիքը մեծամասնաբար դեմ է Ուկրաինայում ռազմական ուժի կիրառմանը, այն դեպքում, երբ դեռ հայտնի չէ, թե եվրոպացիների քանի տոկոսն են կողմնակից արյուն թափել ու ֆինանսներ ծախսել հանուն Հյուսիսատլանտյան դաշինքի հնարավոր նոր անդամ պետության պաշտպանության համար: Կարելի է ասել, որ Օբաման ինքը հակված չէ շարունակելու Ռուսաստանի հետ հետագա առճակատումը կամ առավել ևս դրա խորացումը, սակայն սրանով հանդերձ շարունակում է պահանջել ռուսներից փոխել իրենց քաղաքական կուրսը: Եվ նա, և Կոնգրեսում մեծամասնությունը անկեղծորեն երևի հավատում են, որ առանց ռազմական պատերազմի հնարավոր է ստիպել ու հասնել դրան տնտեսական գլոբալ ապակայունացման ու հենց Ամերիկայի տնտեսության վնասների գնով: Սակայն մի պարզ հարց. որքանով է դա իրատեսական: Պուտնին հաճախ են համեմատում Ստալինի հետ: Սակայն նույնիսկ համեմատողները թերևս իրենք հոգու խորքում երազում են, որ նա ավելի նման լինի ողջամիտ ու կանխատեսելի Չեմբեռլինին, գոնե Արևմուտքի հետ առճակատման հարցում: Բայց և այնպես, բոլորն էլ աստիճանաբար հասկանում են, որ Ռուսաստանի հետ գործ ունենալը բավական ռիսակային է ու կարող է դառնալ ճակատագրական: Արման Համբարձումյան
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement