Փրկարարական ծառայությունների կողմից արձանագրված 7 ամենաուշագրավ ու զավեշտալի պատահարները
LifestyleԻսկ տատիկն ո՞ւր է
Չինական Ցզիլին նահանգի մի 87-ամյա տատիկ սովորականի պես առավոտյան զբոսնում էր, երբ հանկարծ ընկավ ջրհորը։ Հետագայում փրկարարները բացատրեցին, որ վերջերս ջրհորի մտոցը (լյուկ) փոխվել էր, սակայն ճշգրիտ չափագրում չէր կատարվել, և նոր մտոցը պետք եղածից ավելի փոքր էր։ Հենց այդ պատճառով էլ Վան Լու անունով տատիկն ընկել էր մտոցի մեջ։ Լավ է, որ ամուսնուն էլ հետը չէր քաշել. նրանք երկուսով էին զբոսնում և ընկնելիս իրար ձեռք բռնած էին։ Ամուսինը փրկարարներ կանչեց և նրանց ջանքերով հնարավոր եղավ կնոջը դուրս բերել մտոցից։


Ճաղերի արանքում լռված երեխան
Մինչ մայրիկն աշխատում էր, նրա հնգամյա որդին ձանձրանում էր։ Ձանձրույթը հաղթահարելու համար նա ցանկացավ դուրս գալ բակ ու խաղալ ըկերների հետ։ Դուռը փակ էր, սակայն չարաճճի փոքրիկը չհանձնվեց։ Նա որոշեց դուրս գալ լուսամուտից։ Տղայի փոքրիկ մարմինը հանգիստ անցավ ճաղերի միջով, սակայն նրա գլուխը լռվեց ճաղերի մեջ։
Անգամ փրկարարներին չհաջողվեց դուրս բերել նրա գլուխը։ Դրա համար էլ նրա մարմինը հրեցին դեպի ներս։


Տղամարդ, ով մեքենայով հայտնվեց հեղեղաջրերում
Բրիտանացի Գրեմ Նենսին մեքենայով դուրս եկավ Տրիդվորս-ռոուդ, որը դրանից մի օր առաջ լցվել էր հեղեղաջրերով։ Թեպետ այնտեղ ցուցանակի վրա գրված էր, որ այդ վայրում ջրի մակարդակը հասնում է մոտ 2 մետրի, դա հետ չպահեց ղեկին նստած անվեհեր Գրեմին։ Գրեմի բախտը բերեց, որ մոտակայքում գտնվում էր ոստիկան Դևիդ Կվատերմանը, ով լողալ գիտեր։


Համարձակ չինուհու ձախողումը
Շանդուն նահանգի տեսարժան ապառաժոտ վայրերով զբոսնելիս համարձակ չինուհին որոշեց փորձել սեփական ճկունությունը։ Առանց որևէ ալպինիստական հարմարանքի նա որոշեեց բարձրանալ ժայռի վրա, սակայն կես ճանապարհին նա հանձնվեց։ Նրան փրկարաներն օգնեցին ավարտին հասցնել իր «սխրագործությունը»։


Անմոռանալի գնումներ
Երեք տարեկան Սյաո Վեյը Չինաստանի Ֆուցզյան նահանգից է։ Նա մայրիկի հետ գնաց գնումների, սկայն ինչպես ցանկացած տղամարդու, այնպես էլ փոքրիկ Սյաոյին շոփինգը ձանձրալի զբաղմունք թվաց։ Հերթական անգամ ուսումնասիրելով շրջակայքը՝ նա քնեց։ Փոքրիկի ոտքը մնացել էր խանութի դռան ու պատի արանքում։ Չնկատելով երեխային՝ պանութի այցելուներից մեկը կտրուկ հրեց դուռը։ Այստեղ նույնպես առանց փրկարարների օգնության գործը գլուխ չեկավ։ Միայն նրանց ջանքերով հնարավոր եղավ ազատել երեխայի ոտքը։


Լոգանք կոյուղաջրում
Ահա և այն բանի ապացույցը, որ մոսկովյան ջրհորները ոչնչով չեն զիջում չինականներին։ Մի 36-ամյա կին ընկավ այդ ջրհորներից մեկի մեջ։ Մի ամբողջ ժամ փրկարարները փորձում էին դուրս բերել նրան այնտեղից, սակայն ցամաք հասնելու կես ճանապարհին պարանը պոկվեց, և կինն ընկավ կոյուղաջրի մեջ։ Եվս մեկ ժամ անց «Мосводоканал» ընկերության աշխատակիցները պարզեցին, որ կոյուղու կոլեկտորը (հավաքիչ) տվյալ վայրից մի կիլոմետր հեռու է տարել կնոջը։ Կնոջը ստորջրյա ջրհորից հանելու համար փրկարարներին հատուկ մեքենա պետք եկավ։ Նրանք հինգ ժամվա տքնաջան աշխատանքից հետո միայն կարողացան դուրս բերել կնոջը կոյուղուց։


Դատարկ գանձապահարանի թալանը
Այս պատմության մեջ ամենածիծաղելին այն չէ, որ գողի ձեռքը լռվել էր Չինաստանի Հուբեյ նահանգի Ագրարային ինստիտուտի գանձապահարանում և ոչ էլ այն, որ գողի հանցակիցները փախան՝ իմանալով այս չնախատեսված պատահարի մասին, այլ այն, որ գանձապահարանը դատարկ էր։ Գողի ձեռքը գանձապահարանից դուրս բերելու համար փրկարարներից 40 րոպե պահանջվեց։

