Արման Հովհաննիսյանը դհոլահար Էֆոյի որդու կնքահայրն է դարձել
LifestyleԱՄՆ - ում կայացած մենահամերգից հետո Արման Հովհաննիսյանը հատուկ Երևան է վերադարձել՝ ներկա լինելու դհոլահար Էֆոյի որդու` փոքրիկ Մարկի մկրտության արարողությանը: Երգիչը իր զավակներից չի տարբերում նրան: Ընկերությունը բարեկամության է վերածվում, երբ երկկողմանի ազնիվ ու շիտակ մարդկային հարաբերություններ են տիրում:
Սիրված երգիչը Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել փոքրիկ Մարկի հետ և գրել.
«Սիրելի սանիկիս՝ Էֆոյի որդու՝ Մարկի սուրբ մկրտության ժամանակ։ Լուսավոր եւ անհոգ մանկություն քեզ, փոքրիկ Մարկ»,- գրել է Արմանը։
Orer.am-ն անհոգ , ուրախ մանկություն է մաղթում Մարկին:

«Սիրելի սանիկիս՝ Էֆոյի որդու՝ Մարկի սուրբ մկրտության ժամանակ։ Լուսավոր եւ անհոգ մանկություն քեզ, փոքրիկ Մարկ»,- գրել է Արմանը։