Ինչ անել առողջ և սպիտակ ատամներ ունենալու համար
LifestyleԲորորն են ցանկանում ունենալ առողջ և սպիտակ ատամներ: Իսկ թե ինչպես, Orer.am-ը մի քանի փաստ ներկայացնում է Ձեր ուշադրությանը:
Ատամները դեղնում են տարիքի հետ կապված, ինչպես նաև ֆտորով գերհագեցած ջրի պատճառով: Նույն ջուրը տարբեր մարդկանց վրա տարբեր ազդեցություն է թողնում: Դա կախված է օրգանիզմի ընդհանուր վիրճակից, Ֆտորի նկատմամբ օրգանիզմի զգայունությունից:
Ատամները դեղնում են նաև ծխելու հետևանքով: Դրանք փոխում են գույնը նաև թունդ թեյից, սրճից, երիցուկի, կաղնու եփուկով բերանը ողողելուց:
Ատամների դեղնությունը ոմանք փորձում են անցկացնել ջրածնի գերօքսիդով, վառած բնափայտով: Սակայն դրանով նրանք միայն նպաստում են էմալի քայքայմանը:
Ատամները պետք է լվանալ ատամի մածուկով կամ փոշիով:
Ծխախոտի ծխից ատամների վրա առաջացած դեղնությունը կարելի է վերացնել, եթե մաքրելիս ատամի թաց խոզանակի վրա ցանեք կերակրի սոդա և կաթեցնեք երկու կաթիլ կիտրոնի հյութ:
Ատամները մոխիրով մաքրելը խստիվ արգելվում է:
Ատամները մաքրելուց հետո շատ օգտակար է բերանը ողողել դաղձի թուրմով. 1 ճաշի գդալ դաղձը լցնել 200գ եռացրած ջրի մեջ, թողնել 1 ժամ, ավելացնել մի քանի կաթիլ քացախ կամ կիտրոնի հյութ:
Ատամները պետք է մաքրել օրական երկու անգամ` առավոտյան և երեկոյան: Իսկ եթե ստիպված եք լվանալ միայն մի անգամ, ապա գերադասելի է երեկոյան:
Ատամի խոզանակը պետք է լինի ոչ շատ չոր, ոչ էլ շատ փափուկ: Նոր խոզանակը պետք է լվանալ օճառով և ընկղմել եռման ջրի մեջ: Ատամները լվանալուց հետո խոզանակը լվացեք և դրեք իր տուփի մեջ:
Ատամները լվացեք ներքևից վերև, վերևից ներքև, ոչ թե լայնակի, որպեսզի ատամների էմալը չթափվի:
Խորհուրդ է տրվում օգտագործել այնպիսի ատամի մածուկ, որը պարունակում է ֆտոր, վիտամիններ:
Ոչ մի դեպքում չի կարելի ասեղն օգտագործել որպես ատամի մաքրիչ: Փայտյա կամ պլաստմասե մաքրիչները պետք է պահել հատուկ տուփի մեջ: