Ինչպես զարդարել ոտքերը. սեզոնի թրենդը (ֆոտո)
LifestyleԱմառը իսկապես խելահեղ է. նորաձև հագուստը հրաշալի տեսքի մի մասն է, քանի որ ամառային մետալիկ տատուները, զարդերը ևմյուս աքսեսուարները գերակշռում են նորաձև լուքեր ստեղծելիս:
Բաց ոտքերը զարդարելը սեզոնի թրենդն է դարձել: Անգամ ազդրերը կարելի է զարդարել շղթաներով, որոնք կախվում են կարճ շորտերից: Նորաձև են ոտքի շղթաներն ու մատանիները: Ամառային կերապարը լրացնելու համար այդ աքսեսուարները հրաշալի տարբերակ են:
Երբեմն մեկ ոտքի վրա կարելի է մի քանի ապարանջան կրել: Շղթայի տեսքով ապարանջանը երբեմն հավելում են դեկորատիվ տարրերով՝ կախովի ֆիգուրներով: Գեղեցիկ են դիտվում հատկապես սրտի տեսք ունեցողները: Երիտասարդ աղջիկներին սազում են ծաղիկների, հատապտուղների, կենդանիների, թիթեռների տեսքով կախազարդերը:
Սակայն ոտքերը աքսեսուարներով զարդարելը ոչ բոլորի համար է: Պետք է նկատի ունենալ, որ չխնամված կամ կոճով ոտքերին զարդարանքները գեղեցիկ չեն դիտվի:
Orer.am-ը առանձնացրել է այս սեզոնին անչափ նորաձև ոտքի զարդարանքներ: Ոգեշնչվեք ֆոտոշարքից և եղեք նորաձև:








































