Ինչ են կրում Ճապոնիայում. սեզոնի թրենդները (լուսանկարներ)
LifestyleԸնդհանուր տակացուով կոշիկ: Ճապոնական թրենդ, որը անցյալ տարի տարածվեց ողջ աշխարհում։ Թեև ճապոնուհիները վաղուց են կրում ընդհանուր տակացուով կոշիկ, և իրենց համար դա նորություն չէ։ Այս երկրում դուք կտեսնեք այնքան բարձր պլատֆորմներ, որոնք նույնիսկ երազում չեք տեսնի։ Թե ինչպես են աղջիկները շրջում նման կոշիկներով, հայտնի չէ, բայց այստեղ դա միանշանակ գեղեցիկ է համարվում:
Լայն տաբատ: Այսպիսի տաբատները այս տարվա, հատկապես այս սեզոնի գլխավոր թրենդն են: Հենց ճապոնիայից էլ տարածվեց և դարձավ աշխարհի նորաձևության թրենդ:
Գլխարկներ: Նրանց կերպարները ուսունասիրելիս կարելի է նկատել , որ ճապոնուհիների համար հովարով գլխարկը նորաձև կերպարի մի մասն է: Երևի չգտնես մի ճապոնուհու, ով իր կերպարը չի լրացնում գլխարկով:
Շարֆեր: Այնտեղ շարֆեր կապում են թևին, ոտքին, պարանոցին, պայուսակին… Շարֆը ճապոնուհիների համար սիրելի աքսեսուար է: Այսպիսով, նրանք օրիգինալ և տարբերվող ոճ են ստեղծում:
Բաց ուսերով բլուզներ: Սիրված թրենդը հասել է նաև Ճապոնիա: Նրանք բացում են ուսերը, հպարտությամբ ցուցադրում մարմինը:
Նրանց գլխավոր թրենդներից են նաև հյուսած զամբյուղներն ու պայուսակները, գծավոր հագուստը, թույլ զգեստներն ու կոստյումները:
Orer.am-ը պատրասել է ֆոտոշարք:Ահա` ինչ են կրում Ճապոնիայում այս սեզոնին:
































