Կիսաշրջազգեստներ, որ կգրավեն ձեր ուշադրությունը (ֆոտո)
LifestyleԿանանց զգեստապահարանի այս անփոխարինելի իրը առկա է գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչների մոտ, և անհերքելի փաստ է, որ հենց կիսաշրջազգեստն է կնոջը դարձնում ավելի հմայիչ ու սեքսուալ : Դա նշանակում է, որ հագուստի այդ տեսակից զգեստապահարանում պետք է շատ լինի, նախատեսված ամենատարբեր առիթների համար : Ուրեմն, տեսնենք, թե ինչ են պատրաստել դիզայներներն այս ամառվա համար:
Շքեղ երկար կիսաշրջազգեստները ցանկացած կնոջ վերածում են թագուհու : Դրանում համոզվելու համար բավական է ուսումնասիրել այս տարվա գարուն-ամառ հավաքածուները : Այդ երկարության պահանջարկն այս անգամ ևս իր գագաթնակետին է հասել : Այս անգամ դիզայներները որոշել են կենտրոնանալ ծավալի վրա : Այսօր նորաձև են վառ պատկերներով, շքեղ կտորներից կարված, փարթամ, ներքևի մասում լայնացող կիսաշրջազգեստներ:
Հանդուգն կարճ կիսաշրջազգեստները նորաձևության հարթակներից չեն իջնում արդեն բավական երկար ժամանակ : Բացի հակառակ սեռի ներկայացուցիչների ուշադրությունը գրավելուց, կիսաշրջազգեստի այս չափը վիզուալ «երկարացնում է» ոտքերը : Բացի այդ, զգեստապահարանի այդպիսի հագուստը կարելի է կրել ցանկացած վերնաշապիկի, կարճ կամ երկար բլուզի, բաճկոնի կամ պիջակի հետ :Կարելի է առանձնացնել մինի նորաձևության երկու ուղղություն. Կարճ հասարակ միապաղաղ գույներով կիսաշրջազգեստներ և նեղ, իրանը գրկող տարբերակներ՝ վառ գույներով ու պայծառ պատկերներով կտորներից կարված:
Իսկ սեզոնի համար հետաքրքիր պրինտերով կիսաշրջազգեստները հրաշալի տարբերակ են:
Orer.am-ն առանձնացրել է օրիգինալ կիսշրջազգեստներ, որ կգրավեն ձեր ուշադրությունը:































