Երևան, 04.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել Կարապետյան Ալիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր Կամենդատյան Առաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր Ավետիսյան Ինչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականություն Բաքուն փաստացի հասկացնում է, որ դժգnհ է Փաշինյանի կողմից պարտավորությունների կատարման ընթացքից․ Սուրեն Սուրենյանց ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից ՀՀ-ում պետք է դատավարnւթյուն իրականացվի, իսկ հետո քննարկվի ադրբեջանցnւ փոխանակման հնարավորությունը հայ գերիների հետ. Աբրահամյան Տավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից


«Ես քո սիրուց ընկա ձիուց». Հովիկ Արգամիչը տվեց 12 կետերի պատասխանը

Եվ կրկին մեր սիրելի ու պառապանծ այլընտրաքաընդդիմության կամ ընդդիմաայլընտրանքի մասին, բայց այս անգամ հայրենի և անզուգական մեր Կառավարության հետ միասին, որովհետև այս երկուսը միասին ամբողջություն են կազմում ինչպես իրար սիրող զույգը, իսկ թե զույգի կեսերից որ մեկը որ դերում է՝ դա էլ թող ընթերցողը որոշի: Հիմա բացեմ փակագծերը: Ուրեմն ընդդիմաայլընտրանքությունը, որ հիմա եռյակ է, վերջերս այնքան էր ոգևորվել Ուիլյամ Վոլոսի կերպարով, կինոյի մեջի տղա խաղալու հնարավորություններով և առյուծների վանդակներով, նաև լաչառաբանության և ճղճղաբանության արվեստում իրենց ունակությունները ցուցադրելով, որ սկսեց մոռանալ իր համար նախկինում օրակարգային հարցերը: Օրինակ, շատ գեղեցիկ ձևով հետին պլան մղվեց մարտի 1-ի հարցը, հետո էլ կամաց-կամաց եկավ ավելի առաջ՝ դեպի ոչ հեռավոր անցյալ ու հասան 12 կետերին: Հասան անտեսելու իմաստով, քանզի Ուիլյամ Վոլոսին նմանակելը մեծ ջանքեր ու էներգիայի ծախս է պահանջում, և նման էյֆորիայի մեջ հայտնված մարդը արդեն սկսում է Շմայսի ասած՝ «արհամարհած» ունենալ (բայց Շմայսի ասած ձևով) իրենց իսկ առաջարկած 12 կետերի ճակատագիրը: Այստեղ, իհարկե, արդարության հաար պետք է նշեմ, որ նախկին քառյակից ՀՅԴ-ն ոչ Ուիլյամ Վոլոսին փորձեց նմանակել, ոչ էլ Շմայսին, հետևաբար և դուրս մնաց «անմահների դասից», քանզի սկզբունքայնության նշույլները հակացուցված են այդ դասում տեղի արժանանալու համար: Դառնամ 12 կետերի ճակատագրին, որն օրերս հայտնի դարձավ, քանի որ այլընտրանքաըննդիմության սիրելի վարչապետի գլխավորած Կառավարությունը, այսինքն՝ նույն ինքը Հովիկ Արգամիչը, տվեց 12 կետերի պատասխանը, որը ամբողջությամբ ներկայացնելու կարիք ևս մեկ անգամ չեմ զգում, մանավանդ որ ներկայացնելու բան էլ չկա: Մարդիկ նստել, մանրամասն պատասխանել էին կետ առ կետ, հիմա մենք համաձայն ենք դրանց հետ, համաձայն չենք՝ այլ խնդիր է: Ժամանակին 12 կետերով հասարակության առաջ հերոսացող քաջարի քառյակի (իմա՝ եռյակի) հեչ պետքը չէր իրենց պահանջների ճակատագիրը: Նույն կերպ էլ, վստահ եմ, վարվելու են սահմանադրական փոփոխությունների և Շրջանառության հարկի մասին օրենքի պարագայում՝ իրենց բաժին ժամանակը ձգելու են, քաղաքական դիվիդենտները շահեն, բայց երբ գա իրական քայլերի և քաղաքական բանավեճի ժամանակը՝ մոռանան ժողովրդին էլ, իրենց առաջ քաշած խնդիրներն էլ: Ինչ է ստացվում՝ փառապանծ ընդդիմությունն առանձնապես չառարկեց էլ՝ չնայած այն բանին, որ իրենց 12 պահանջները փաստացի շատ գեղեցիկ ձևով և վարպետորեն մերժվեցին: Չառարկեցին՝ ուրեմն համաձայն են, ուրեմն էլ հարց ու պատասխան չկա, վերջ, փակվեց գնաց: Թեման փակվեց, մնում է քյաբաբնոցում նշելը, դա էլ արդեն դժվար լուսաբանվի: Այսինքն, ոնց պտտվում ենք՝ վերջը էլի քյաբաբն է, Կառավարությունը՝ քյաբաբային, այլընտրաքաընդդիմությունը՝ քյաբաբային, և այս պարագայում ժողովուրդն էլ կամաց-կամաց քյաբաբանում է: Այլ կերպ ասած՝ համատարած քյաբաբացման պրոցես է սկսվում: Հա, մեկ էլ վերջերս շատ ցցուն է դառնում այլընտրանքաընդդիմության սերը առ վարչապետ: Մնում էր,՝ ի պատասխան կառավարության պատասխանի, sms գրեին՝ «Ես քո սիրուց ընկա ձիուց»... Կարեն Վարդանյան Orer.am, վերլուծաբան
Փաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԻրանի կառավարությունը նախապատրաստվում է դիմանալու ԱՄՆ-ի նոր hարվածներին. Bloomberg Թույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութԲաքուն փաստացի հասկացնում է, որ դժգnհ է Փաշինյանի կողմից պարտավորությունների կատարման ընթացքից․ Սուրեն Սուրենյանց ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից ՀՀ-ում պետք է դատավարnւթյուն իրականացվի, իսկ հետո քննարկվի ադրբեջանցnւ փոխանակման հնարավորությունը հայ գերիների հետ. Աբրահամյան Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Ինչո՞ւ գինին ստացավ «Սև բժիշկ» անունը, և ի՞նչ է այն բուժում. «Փաստ»Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 հոկտեմբերի). Սուզանավի վթար, հուժկու երկրաշարժ, զինված բախումներ. «Փաստ»Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ»Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա Կոստանյան