Սեփականաշնորհում` ի օգուտ փախստականների
TVԱնի Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Պատերազմի տարիներին Ադրբեջանից Հայաստան են բռնագաղթել մի շարք հայեր, ովքեր հետագայում ստացել են ՀՀ քաղաքացիություն: Տարիների ընթացքում բնակվելով իրենց հատկացված բնակելի տարածքում` առաջացել է սեփականաշնորհման խնդիր: Չնայած երկար տարիներ բնակություն հաստատելու հանգամանքին` այնուամենայնիվ այդ տարածքները չէին համարվում իրենցը:
Տևական ժամանակ է, ինչ պետությունը սկսել է վերը նշված քաղաքացիների կողմից իրենց բնակելի տարածքի սեփականաշնորհման գործընթացը:
Գործադիր մարմինն այս թեմայի վերաբերյալ հերթական որոշումն է կայացրել, ըստ որի 1988-1992 թվականներին Ադրբեջանից ՀՀ բռնագաղթած քաղաքացիներին, ովքեր այժմ բնակվում են Երևան քաղաքի Մոլդովական 70 հասցեի հանրակացարանային թիվ 1 մասնաշենքում, օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել այդ բնակարանները՝ սեփականատիրոջ իրավունքով: