Իսպանացի գիտնականները որոշել են հետ չմնալ բրիտանացի իրենց գործընկերներից և ինչպես իրենք են ասում, մշակել են «հեղափոխական» մի սարք, որը կարող է բարձրացնել գրասենյակային աշխատողների աշխատունակությունը։
Սարքը կոչվում է Niceballs և հիշեցնում է տղամարդու սեռական օրգաններ։
Սարքն ամրացվում է սեղանի տակ։ Գիտնականները խորհուրդ են տալիս սթրեսի կամ աշխատունակության անկման ժամանակ խաղալ սարքի հետ։
Niceballs-ի ստեղծողները երաշխավորում են, որ սարքն օգնում է վայրկյանական հանգստանալ, կտրվել առօրյայից և մի պահ ընկնել սեփական երևակայությունների աշխարհ։
Իսկ դուք ի՞նչ եք կարծում, կարող է այս սարքն ինչ որ բանով օգտակար լինել, թե այն պարզապես հավելյալ գումար վաստակելու միջոց է։