Սյունը շրջվել է ավտոճանապարհի երթևեկելի հատվածում
ՀասարակությունՆոյեմբերի 1-ին, ժամը 12.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հունան Ավետիսյան փողոցի թիվ 53 շենքի մոտակայքում էլ. սյունը շրջվել է ավտոճանապարհի երթևեկելի հատված՝ դարձնելով այն դժվարանցանելի. անհրաժեշտ է օգնություն։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն՝ մինչ էլ. ցանցի աշխատակիցների դեպքի վայր ժամանելը: