Երևանում մեկ շաբաթում ծնվել է 436 երեխա
ՀասարակությունԵրևանի ծննդատներում հոկտեմբերի 21-27-ն ընկած ժամանակահատվածում լույս աշխարհ է եկել 436 երեխա՝ 239 տղա, 197 աղջիկ: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր - համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 37507 քաղաքացի: