Հրշեջները մարել են փայտի չորացման արտադրամասում բռնկված հրդեհը
ՀասարակությունՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նոյեմբերի 2-ին, ժամը 16.43-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Արցախի պողոտայում գտնվող թիվ 1 կահույքի արտադրամասում:
Դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արցախի պողոտայի թիվ 37/1 հասցեում գտնվող նախկին կահույքի արտադրամասի տարածքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.19-ին, մարվել՝ 18.26-ին:
Փայտի չորացման արտադրամասում այրվել է մոտ 2 խմ տախտակ: