Գալուստ Սահակյանն այցելել է Եռաբլուր
ՀասարակությունՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 3-ին այցելել է Եռաբլուր` հարգանքի տուրք մատուցելու Աշոտ Նավասարդյանի հիշատակին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Հոկտեմբերի 3-ին լրանում է Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր, ազգային-քաղաքական գործիչ Աշոտ Նավասարդյանի մահվան 19-րդ տարելիցը: