Երեւանում շենքերից մեկի բակում կնոջ դի է հայտնաբերվել
ՀասարակությունԵրեւանում այսօր՝ նոյեմբերի 3-ին, շենքերից եմկի բակում կնոջ դի է հայտնաբերվել: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից տեղեկանում է, որ ժամը 14.25-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւանի Հանրապետության փողոցի թիվ 76/1 շենքի բակում հայտնաբերվել է կնոջ դի։
Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը եւ մեկ մարտական հաշվարկ:
Կնոջ ինքնությունը պարզվում է: