ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
ՀասարակությունՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 3-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերությունների աշխատակիցներն ավտոճանապարհներին շուրջօրյա հերթապահություն են իրականացնում:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: