ՀՀ ՊՆ-ն բացառել է ադրբեջանական բնակավայրերի թիրախավորումը և հերքել Բաքվի ԶԼՄ-ների ապատեղեկատվությունը
ՀասարակությունՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ադրբեջանական որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, թե նոյեմբերի 3-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը և գնդակոծել են սահմանամերձ բնակավայրերում տեղակայված ադրբեջանական զինված ուժերի հենակետերը, չի համապատասխանում իրականությանը, բացահայտ ապատ եղեկատվություն է և բնակավայրերի թիրախավորումը բացառված է:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հայտարարության մեջ նաև նշված է, որ ՀՀ զինված ուժերը համարժեք պատասխան գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող խախտումների և գնդակոծությունների դեպքում: