Հրդեհ և պայթյուն Կոմիտասի պողոտայում
ՀասարակությունՆոյեմբերի 4-ին, ժամը 08.53-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 41 շենքի մոտակայքում՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ասֆալտի տակ տեղի է ունեցել բարձրավոլտ էլլարերի պայթյուն, ինչի հետևանքով վնասվել է ասֆալտը՝ մոտ 2 քմ:
Փրկարարները սահմանազատել են տարածքը: