Քաղաքացիական անձանց թիրախավորելը Ադրբեջանի ոճն է. Դավիթ Բաբայան
ՀասարակությունԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը հերքել է ադրբեջանական ԱՊԱ գործակալության տարածած տեղեկատվությունը, որի համաձայն հայկական զինուժն իբր կրակահերթեր է արձակում Թափկարակոյունլու գյուղի հովիվների ուղղությամբ:
«Դա չի համապատասխանում իրականությանը, որովհետեւ մենք երբեւիցե չենք թիրախավորում քաղաքացիական անձանց եւ քաղաքացիական օբյեկտներ:
Դա Ադրբեջանի նման ահաբեկիչ, հանցագործ երկրի ոճն է»,- ընդգծեց Բաբայանը` օրինակ բերելով ապրիլյան քառօրյա պատերազմում ադրբեջանցիների կողմից կատարված վայրագությունները Մարտակերտում, Թալիշում, Մատաղիսում:
«Կարծես թե Ադրբեջանում այդ հակահայկական պրոպագանդան բավականին բարդ խոչընդոտների է առերեսվում: Այդ իսկ պատճառով էլ նրանք նման սարսափելի եւ սուտ տեղեկություններ են հաղորդում»,- հավելեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը: