Հունաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է Աթենքի և Համայն Հունաստանի Պատրիարք Յերոնիմոս Բ-ին
ՀասարակությունՀունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը նոյեմբերի 4-ին հանդիպել է Աթենքի և Համայն Հունաստանի Պատրիարք Ամենապատիվ Յերոնիմոս Բ Արքեպիսկոպոսին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ Աթենքի և Համայն Հունաստանի Պատրիարքը վերջինիս մաղթել է արգասաբեր գործունեությո ւն և ամենայն հաջողություն իր կարևոր առաքելությունում՝ ի շահ հայ և հույն եղբայրական ժողովուրդների դարավոր բարեկամության:
Աթենքի և Համայն Հունաստանի Պատրիարքը խնդրել է իր եղբայրական ողջույնները փոխանցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցերի շուրջ: Երկուստեք կարևորվել է Հունաստանի հայ համայնքի ունեցած դերը երկրի հասարակական-քաղաքական կյանքում: Այդ համատեքստում ՀՀ դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել Պատրիարքին հայկական գաղթօջախի և Հունաստանում գործող հայկական եկեղեցիների նկատմամբ դրսևորված հոգատար վերաբերմունքի համար: Պատրիարքի խնդրանքով ՀՀ դեսպանը ներկայա ցրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերությունները, հարևան երկրների հետ հարաբերությունները, արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից գործադրվող ջանքերը: