Մասիսի ոստիկաններն անհայտ կորած 21-ամյա երիտասարդին հայտնաբերել են ընկերուհու հետ հանդիպման ժամանակ
ՀասարակությունShamshyan.com-ը գրում է.
Երեկ՝ նոյեմբերի 4-ին, ոստիկանության Մասիսի բաժնի աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Երևանում հայտնաբերել են Արգավանդ գյուղի բնակիչ, 21-ամյա Գևորգ Դավիթի Թորոսյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մասիսի ոստիկանները 21-ամյա երիտասարդին հայտնաբերել են «Ծուղակ» օպերացիայի արդյունքում։ Նրան ընկերուհու հեռախոսահամարով զանգահարել և հրավիրել են հանդիպման ու արդեն Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքում ընկերուհու հետ հանդիպման պահին հայտնաբերում են նրան։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, ոստիկանության Մասիսի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում էր Արգավանդ գյուղի 5-րդ փողոցի 13-րդ տան բնակիչ, 21-ամյա Գևորգ Դավիթի Թորոսյանը: Վերջինս հոկտեմբերի 30-ին վաղ առավոտյան դուրս էր եկել տանից և չէր վերադարձել: